ՀԱՊԿ-ն անհապաղ ո՞ւր տեղակայվի, եթե չգիտի ՀՀ-Ադրբեջան սահմանը որտեղ է, օկուպացիայի փաստը չի ընդունել․ Սոնա Ղազարյանը՝ ՌԴ ԱԳՆ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 15:44
ՀՀ-ից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի արձանագրվել. ՊԵԿ
16.04.2026 | 15:33
«Ձեզ չեն ասե՞լ, բաց կապով ինձ մի զանգեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 15:25
14 ձերբակալված կա Արտաշատում խուզարկությունից հետո // Բուշերի ԱԷԿ-ից ՀՀ-ով 94 ռուս է տարհանվել․ ԼՈՒՐԵՐ
16.04.2026 | 15:16
Ամերիկյան ընկերությունը դատի է տվել Մեսիին
16.04.2026 | 15:05
Մատվիենկոն ադրբեջանական Մեջլիսի նախագահի հետ AZAL-ի օդանավի վթարի և Մոսկվա-Բաքու հարաբերությունների հարցեր է քննարկել
16.04.2026 | 14:59
«Ալիկն ա առել շալվարները», «Փողը ստացա՞ր»․ ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել
16.04.2026 | 14:49
Հղի և ծծկեր երեխա ունեցող կանանց ստիպում են ընտրակաշառք բաժանել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 14:40
ԱՄՆ-ում դեմոկրատներն իմփիչմենթի գործընթաց են սկսել Պենտագոնի ղեկավարի դեմ
16.04.2026 | 14:32
Նույն կասկածանքով են. Ղազինյանը` Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 14:24
Փաշինյանը չափազանցնում է․ թոշակառուն Գյումրի-Լառնակա 5 ավիատոմս չի կարող գնել
16.04.2026 | 14:22
«Ռեալը» դիտարկում է նոր գլխավոր մարզիչի չորս թեկնածու
16.04.2026 | 14:13
ՌԴ փոխվարչապետն այցով Արցախում է
16.04.2026 | 14:04
Գերմանիան հաստատել է Իսրայել 7,8 միլիոն դոլարի զենքի արտահանումը
16.04.2026 | 13:59
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.04.2026 | 13:57
ՄԻՊ-ը միջամտել է Հակակոռուպցիոն կոմիտեում փաստաբանների մուտքի սահմանափակման դեպքին
Բոլորը

Օրերս ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ քննարկում հայկական պատվիրակության դիմումով՝ Լաչինի միջանցքի փակման հարցով։ Այդ թվում՝ եվրոպացի պատգամավորները սուր գնահատեցին Ադրբեջանի քայլերը, նշելով, որ հումանիտար ճգնաժամ է, տագնապալի է միջանցքում դրությունը, պետք է բացել։ Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց փաստահավաք խումբ ուղարկել Լաչին։ Բայց ո՛չ որոշում կայացվեց ԵԽԽՎ-ում, ո՛չ փաստաթուղթ ընդունվեց։

Factor TV-ի հետ հարցազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին հարց ուղղեցինք՝ կարելի՞ է նշել, որ ոչ մի արդյունք չտվեց ԵԽԽՎ-ի նիստը՝ լոկ խոսքեր հնչեցին, որոնք ոչ մի ազդեցություն չեն ունենա Ալիևի վրա։ ՀՀ կառավարող ուժը ներկայացնող պատգամավորը համաձայն չէ միջազգային կառույցներում աշխատանքի՝ անհետևանք մնալու գնահատականների հետ․

«Պետք է հստակ արձանագրենք, որ մեր քննարկմանը հետևել է Բյուրոյի որոշում, որով զեկույցի տեսք կստանա այս քննարկման բովանդակությունը։ Եվ կա որոշում, որ Բյուրոն այս քննարկման արդյունքում ձևավորված խոսույթի արդյունքում հարցը կուղարկի մոնիթորինգի հանձնաժողով։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ բանաձևի տեսք կստանա այս քննարկումը։ Հայկական պատվիրակությունը պետք է աշխատի, որպեսզի հանձնաժողովում չկանգնի գործընթացը։ Ադրբեջանի դիմադրությունը հաղթահարելի է»։

-Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը նախընտրեց Հայաստան հրավիրել ԵՄ-ի դիտորդներին, և ոչ՝ ՀԱՊԿ-ի։ Այս հարցով ռուսական ԱԳՆ-ն է մտահոգություն արտահայտել՝ ակնարկելով առաջիկայում սրացումների հավանականությունը․

«ՀԱՊԿ-ի առաքելություն եկել է Հայաստան սեպտեմբերի 13-ից հետո, սակայն պարզ չէ՝ ինչ են արձանագրել։ ՀՀ-ն առաջնորդվում է իր անվտանգության ապահովման բոլոր հնարավոր գործիքակազմերով։ Այս պարագայում՝ արձագանքել է ԵՄ-ն։ ՀԱՊԿ-ը չի արձանագրել Ադրբեջանի ներխուժման փաստը։ Անհապաղ տեղակայվում են որտե՞ղ, եթե նրանց պարզ չէ՝ որտեղով է անցնում Հայաստան-Ադրբեջան սահմանը»,- ասաց Սոնա Ղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան