Ադրբեջանի ռազմական սադրանքի դեպքում ԵՄ-ն ինչ՞ կանի՝ կպատժի՞ Բաքվին, թե միայն կդատապարտի․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդն «Ամերիկայի ձայն»-ին ասել է, որ Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին․ «Լեռնային Ղարաբաղում տեղակայված, այսպես կոչված, ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանի առաջ «առանց նախապայմաների» բացման կոչ դնի․ «Քսանհինգ օր է՝ այդ կոչերն անում են, ի՞նչ արժեք ունեն դրանք։ Այդ կոչերը հնչում են, Ադրբեջանը փակում է գազը, թույլ չի տալիս վերականգնել էներգամատակարարումը։ Լա՛վ, ռուսական գործիքը չի աշխատում, իսկ մյուս գործիքներն աշխատո՞ւմ են, մեզ դա է հետաքրքրում։ Ռուսները սրիկա են, վատն են, հանձնում են, այստեղ որևէ քննարկելու բան չկա, այդ ամենը արձանագրեցինք, իսկ ուրիշ գործիք աշխատո՞ւմ է, թե՝ ոչ։ Թե՞ մեզ ասում են՝ մենք այդտեղ բան չենք փոխելու, դուք պետք է գնաք և պայմանավորվեք Ադրբեջանի հետ»։

Ըստ Հակոբ Բադալյանի՝ ՀՀ-ն պետք է ընտրի, թե ում միջոցով պայմանավորվի Ադրբեջանի հետ․

«Եվրոպայի, ԱՄՆ-ի, թե՞ Ռուսաստանի միջոցով պիտի պայմանավորվենք, թե՞ մենք պետք է այդտեղ ընտրենք բովանդակության հարց, այսինքն՝ որտեղ ինչ քննարկումներ կան։ Սրա մասին է խոսքը»։ Քաղաքական մեկնաբանը կարևոր է համարում նաև հետևյալ հարցի ճշգրտումը՝ Ադրբեջանի ռազմական սադրանքի դեպքում ԵՄ-ն ի՞նչ կանի՝ կպատժի՞ Բաքվին, թե կդատապարտի միայն, որպեսզի հայաստանյան հասարակությունը չունենա սպասումներ, որոնք չկատարվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան