Զելենսկին հանդիպել է Դանիայի վարչապետի հետ
Քաղաքականություն
30.01.2023 | 21:13Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիկոլաևում հանդիպել է Դանիայի վարչապետ Մատտե Ֆրեդերիկսենի հետ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է Facebook-ում, գրում է korrespondent.net-ը։
«Դանիայի վարչապետ Մատտե Ֆրեդերիկսենի հետ այցելել եմ Նիկոլաևի հոսպիտալներից մեկում վիրավորներին»,-ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ ուկրաինացի զինվորները կարողացել են անցնել ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական վերականգնում։
Բացի այդ, Զելենսկին հիշեցրել է, որ Դանիան օգնում է Նիկոլաևին և աջակցում այս քաղաքին Ռուսաստան լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրերից։
Էմմա Չոբանյան