Ոստիկանությունը պահանջում է տուգանել Եռաբլուրից բերման ենթարկված ծնողին․ դատական նիստ․ ՈՒՂԻՂ

Լուրեր

07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Բոլորը

Վարչական դատարանում շարունակվում է Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողների դեմ Ոստիկանության ներկայացրած հայցի քննությունը։ Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունը Վարչական դատարան է դիմել Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիա իրականացրած զոհված զինծառայողների հարազատներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Ըստ ոստիկանական հայցի, զինծառայողների հարազատները խախտել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը, այսինքն չեն ենթարկվել ոստիկանի օրինական հրամանին։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման էին ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողների, որոնք փորձում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել զինվորական պանթեոն՝ պատճառաբանելով, որ «իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել Եռաբլուր»։ Նրանցից 20-ը տուժող են ճանաչվել, այս պահին գործով առերեսումներ են իրականացվում։