Մոսկվան ողջունում է Ադրբեջանի ակտիվ միացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ն ողջունում է Բաքվի ակտիվ միացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։ Այս մասին ասվում է  արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում ԶԼՄ-ների հնչեցրած հարցերի պատասխանում։

Նշվում է, որ «Մեծ Եվրասիական գործընկերությունը Ռուսաստանի Դաշնության համար պատեհապաշտ նախագիծ չէ՝ կապված ժամանակային ընդմիջման հետ: Սա հրավեր է՝ զարգացնելու բազմավեկտոր և բազմամակարդակ միջսահմանային համագործակցությունը երկկողմ և միջազգային ձևաչափերով։

Ինչ վերաբերում է վերջինին, և դրա մասին մենք միշտ խոսել ենք, ապա դրա կարևոր բաղադրիչը միջպետական ​​ասոցիացիաների ներուժի շաղկապումն է, որոնց թվում տեսնում ենք գործնական համագործակցությանն ուղղված և դրական լիցքավորված այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԳՀԾ-ն»,-ասվում է ԱԳՆ պատասխանում։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի ակտիվ միացումը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։ 2021-2022 թթ Բաքվում հաջողությամբ անցկացվել են փորձագիտական ​​միջոցառումների շարք՝ նվիրված Եվրասիական թեմաներին, մասնավորապես՝ Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև կապերի ամրապնդման հարցերին։ Այս առումով կարևոր իրադարձություն էր 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում անցկացված XV Եվրասիական տնտեսական համաժողովը։ Համոզված ենք, որ հետագա քայլերը այդ ուղղությամբ ամբողջովին համապատասխանում են հանրապետության շահերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան