Էրդողանը հայտարարել է, թե Մակրոնը իրավունք չունի լինել Ֆրանսիայի նախագահ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիլեջիկում հանդիպել է երիտասարդական և այլ կազմկակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ելույթի ընթացքում  Էրդողանը քննադատել է նաև ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնին՝ նշելով, որ վերջինս Ֆրանսիայի նախագահը լինելու «իրավունք չունի», գրում է Անադոլուն։

«Փաստորեն, Ֆրանսիայի գլխին կանգնած անձը, հավատացեք, իրավունք չունի այդ պետության գլխին լինել, չունի որակավորում»,-ասել է Էրդողանը։ Նա հայտարարել է, թե Ֆրանսիան շահագործում է Աֆրիկայի պետությունները, իսկ Մակրոնին մեղադրել է անազնիվ լինելու մեջ։

«Ներկայում Մալին գտնվում է Ֆրանսիայի հետ հարաբերությունների խզման վիճակում։ Բուրկինա Ֆասոն ժամանակ է տվել՝ «մեկ ամիս ենք տալիս։ Մեկ ամսից ցանկանում ենք այստեղ ֆրանսիացի զինվորների չտեսնել»։ Եվ նա արագորեն կորցնում է իր հեղինակությունը Աֆրիկայում։ Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել նրանց հետ, միջազգային հանդիպումներում և այլն, բայց նրանք ազնիվ չեն։ Անկեղծ եմ ասում։ Բայց նա ազնիվ չէ, մենք էլ ենք ուզում, որ միջազգային քաղաքականությունը կառուցվի ազնվության վրա։ Որտեղ չկա ազնվություն, չկա արժանապատվություն: Իհարկե, աշխարհում նման առաջնորդները շատ են։ Այս պահին նա կորցրել է իր վստահությունը խորհրդարանում: Մնացել է միայն նախագահականում։ Ֆրանսիան անընդհատ կորցնում է վստահությունը, կորցնում է վստահությունը միջազգային հանրության մոտ»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան