Իրանում ռազմական օբյեկտներին ԱԹՍ-ների հարվածներ․ ով է կանգնած դրանց հետևում

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի բանակը հետ է մղել երեք անօդաչու սարքերի հարձակումը Սպահան քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Ըստ արևմտյան լրագրողների տեղեկությունների, որոնք պաշտոնապես չեն հաստատվել, հարձակման հետևում կանգնած է եղել Իսրայելը։ Ուշագրավ է, որ ըստ իսրայելական լրատվամիջոցների, Իրանում ռազմական օբյեկտների վրա հարձակումը հաջող է անցել՝ չնայած իրանական կողմը հակառակն է պնդում։Հարվածի մասին իրանական կողմի հայտարարության մեջ չի նշվում հարձակման ենթարկված օբյեկտի նշանակությունը, սակայն IRNA-ն հաղորդում է, որ այն եղել է զինամթերքի գործարան:
Իրանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հարձակումը հաջող չի եղել. երեք անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, ևս երկուսը պայթել են։

«Հարձակումը, որը տեղի է ունեցել շաբաթ օրը ժամը 23:30-ի սահմաններում, որևէ խափանում չի առաջացրել հաստատության աշխատանքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Կենտրոնական Սպահան նահանգում գտնվող ռազմական զինամթերքի գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին առաջինը հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը ։ ԻՌՆԱ-ն նաև հաղորդել է, որ Արևելյան Ադրբեջան նահանգի Շահիդ Սալիմի քաղաքում հրդեհվել է շարժիչային յուղի խոշոր գործարան: Հաղորդվել է նաև Իրանի արևմուտքում գտնվող Դիզֆուլ քաղաքի ավիաբազայում պայթյունի մասին, Համադան (երկրի արևմուտք) և Ռաշթ (հյուսիս) քաղաքներում պայթյուններ և հրդեհներ են եղել: Թեհրանում պայթյունների ձայներ են լսվել, տեղի բնակիչների խոսքով, հարձակում են իրականացվել կառավարական շենքերի վրա։ Ականատեսները հայտնել են, որ Իրանի մայրաքաղաքի երկինք են բարձրացվել ինքնաթիռներ։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Իրանցի զինվորականների տվյալներով՝ հարձակման ենթարկված ռազմական գործարանի տանիքին «չնչին վնաս» է հասցվել։ Սակայն իսրայելական Jerusalem Post թերթը, վկայակոչելով արևմտյան հետախուզական կառույցների լավատեղյակ աղբյուրները, պնդում է, որ հարձակումը չափազանց հաջող է անցել։
Հրատարակության տվյալներով՝ ռազմական գործարանում չորս հզոր պայթյուն է որոտացել, և վնասը «շատ անգամ գերազանցում է տանիքի աննշան վնասը», ինչի մասին հայտնել են Իրանի իշխանությունները։
Ամերիկյան The Wall Street Journal թերթը, հղում անելով ամերիկյան հետախուզական ծառայությունների աղբյուրներին, նույնպես գրում է, որ հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է նաեւ Reuters-ը։
Արաբական Al Arabiya լրատվական հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հատուկ ռազմական գործողություն է սկսել Իրանում՝ ոչնչացնելու այդ երկրի ռազմական արդյունաբերությունը։ Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում այս հայտարարությունները։

Տաթև Ֆռանգյան