«Հո՞ւնց թա էլի ձու չկա». ցավն ու ծիծաղը՝ Արցախի շրջափակման մասին կոմիքսներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Նկարիչ, իլյուստրատոր Կարապետի և կնոջ` Ժաննայի կոմիքսներն Արցախի շրջափակման թեմայով համացանցում մեծ տարածում են գտել: Կարապետը նկարազարդումների, իսկ կինը՝ տեքստերի հեղինակն է: Ասում են` հումանիտար ճգնաժամի ամբողջ խորությունը մարդիկ ավելի լավ ընկալում են այն ժամանակ, երբ նրանց պատմում ես արցախցու առօրյայի մասին, տվյալ պարագայում՝ մեկ ընտանիքի օրինակով: Իսկ երբ այդ ամենը համեմվում է հումորով, արցախցիներն իրենք են խոստովանում, որ իրենց բեռը գոնե մի քիչ թեթևանում է:

«Մարդիկ դիմանում են խնդիրներին, չեն թուլանում, հումորը, որը բուժիչ հատկություն ունի, շատ լավ արձագանք ստացավ։ Ուրախ ենք, որ մարդիկ այդքան դրական ընդունեցին հումորային մեր մոտեցումը»,- ասում է Կարապետ Հակոբյանը։

Կոմիքսների հերոսներն ամեն օր առնչվում են մի շարք խնդիրների` խանութներում ապրանքը վերջացել է, բացասական լուրերի պակաս չկա, այդ ամենն էլ բավական չէ` ինտերներտ կապն են անջատել: Նկարազարդումներին ուղեկցող տեքստերն Արցախի բարբառով փոխադրել են հեղինակների արցախցի ընկերները, որոնք պատմել են՝ ներկայացված իրավիճակներից յուրաքանչյուրն իսկապես պատահել է իրենց հետ:

«Կոմիքսները ստեղծել ենք մանգայի ոճով․ դա ճապոնական կոմիքսների հայտնի տեսակ է, այն միքսել ենք ամերիկյան կոմիքսների ոճին, արդյունքում ստեղծել ենք հայկական, արցախյան վավերագրությունը։ Բոլոր կոմիքսներն իրական պատմությունների հիման վրա են ստեղծվել»,- շեշտում է Ժաննան։

Նրա խոսքով՝ մի բան է, երբ կարդում ես չոր փաստ այն մասին, որ 120 հազար հոգի շրջափակման մեջ է, մեկ այլ բան, երբ այդ չոր փաստն անձնավորվում է: Արտերկրին Արցախի շրջափակման խնդիրը հասցնելու համար կոմիքսները թարգմանվել են նաև անգլերեն: Դրանք ևս մեծ տարածում են գտել համացանցում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան