Նիդեռլանդներն աջակցում է ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանը

Լուրեր

21.03.2026 | 11:30
26 երկիր, ավելի քան 100 նախագիծ, 30,000 բնակարան. «TOON EXPO» 2026-ի մասշտաբներն ընդլայնվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 11:22
Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
21.03.2026 | 11:11
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով
21.03.2026 | 10:55
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մայամիի մրցաշարում
21.03.2026 | 10:41
ՆԱՏՕ-ն իր զորքերը Իրաքից տեղափոխում է Եվրոպա՝ Իրանի պատերազմի ֆոնին
21.03.2026 | 10:23
Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն․ 3 տուժած հոսպիտալացվել է
21.03.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.03.2026 | 23:39
Կիևը Մերձավոր Արևելք ռազմական խմբեր է ուղարկել՝ ԱԹՍ-ներ որսալու համար
20.03.2026 | 23:27
Կնոջը վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
20.03.2026 | 23:02
Ղազախստանը հայտնել է, որ ադրբեջանական AZAL-ի ինքնաթիռի վթարի գործով հետաքննությունը վերջնական փուլում է
20.03.2026 | 22:41
ԱՄԷ-ի ոստիկանությունն ավելի քան 100 անձի է ձերբակալել՝ պատերազմի ժամանակ նկարահանումների, «մոլորեցնող» տեղեկատվության հրապարակման համար
20.03.2026 | 22:27
Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Բելառուսին «մեծ գործարք» է առաջարկել
20.03.2026 | 22:15
Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է
20.03.2026 | 22:00
Բացահայտ ցինիզմ է, Փաշինյանը ո՞նց է ասում՝ ինքն է ամենաշատն արել արցախցիների համար․ Արցախը դադարել է գոյություն ունենալ․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.03.2026 | 21:43
Մոջթաբա Խամենեին հերքում է Թուրքիայի և Օմանի վրա հարձակումներին Թեհրանի մասնակցությունը. Իրանի գերագույն առաջնորդը նոր ուղերձով է հանդես եկել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Հայաստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել կազմակերպված հանցավորության և միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում իրավական օգնության և արդյունավետ համագործակցության համար՝ վստահությամբ ընդգծելով, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և նոր որակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Դատախազության բարեփոխումների առաջնահերթություններին: Դրանց շարքում ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է դատախազների ծանրաբեռնվածության հաշվառման և վիճակագրության վարման էլեկտրոնային համակարգի ստեղծման, դատախազների իրավական կրթության կատարելագործման, դատախազների արտաքին հաղորդակցությանն առնչվող վերապատրաստումների կազմակերպման ուղղությամբ աշխատանքներն ու այդ համատեքստում դեսպանի հետ քննարկել նշված ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Դեսպան Սխերմերսն ընդգծել է, որ Նիդերլանդների Թագավորությունն աջակցում է Հայաստանում օրենքի գերակայությանը, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանն ու այդ համատեքստում կարևորել է Դատախազության դերն ու նշանակությունը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշված ուղղություններով համագործակցելու հնարավորությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել: