ՌԴ ԱԳՆ-ն «մտահոգություն» է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղայակման հետ կապված

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը ներկայացնում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվան որոշել է սպառնալից տոնով զգուշացնել ԵՄ-ին։

«Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, որը վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորեցնող լինի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ «ամեն գնով Հայաստան ոտք դնելու Եվրամիության փորձերը՝ դուրս մղելու Ռուսաստանի միջնորդական ջանքերը, կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին տարածաշրջանում խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում»։

Նաև նշվում է, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է «ռուսական խաղաղապահ զորախումբը, որը տեղակայված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ինչպես նաև Հայաստանի սահմաններին կանգնած սահմանապահները»։

«Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը տեղում։ Մենք արձանագրում ենք, որ Երևանում, առանց ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը տրամաբանական ավարտին հասցնելու, գերադասեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շարունակեն շահագրգռված լինել ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործելու հարցում, առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ուշագրավ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության երկու կողմերը՝ ՌԴ-ն և Ադրբեջանը, որոնք չեն կատարում փաստաթղթի դրույթները, հանդես են գալիս նույնական հայտարարությամբ Հայաստանում տեղակայվելիք ԵՄ առաքելության հարցում։

Էմմա Չոբանյան