Բոլոր հարցաքննվածները բենզինով վառարանը վառելու վարկածը հաստատել են. Արգիշտի Քյարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
Բոլորը

Բոլոր հարցաքննված վկաները վկայում են այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված՝ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորանոցնոցում բռնկված հրդեհի դեպքին։

Նրա հավաստմամբ՝ երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել այդ վարկածը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս պահին որ վարկածն է հիմնավորվում:

«Գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել, փայտեր է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի: Զինվորն ասել է՝ մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի:

Սպան դիզվառելիք է ուզել վարորդներից, որից հետո որոշել է, որ բենզինն ավելի հարմար է:

Վկան տեսել է սպայի հագուստը, բենզինի տարան, տարածքը՝ բռնկված վիճակում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ քննությունը պետք է լինի ամբողջական, և որ իրավապահները որևէ բանով կաշկանդված չեն:

Մանրամասները՝ տեսանյութում։