ՀՀ-ն առողջապահական տուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ունի

Լուրեր

15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
Բոլորը

Կատարի հետ գործակցության ուղիներն ամրապնդվել են. առողջապահությունը առաջնահերթությունների շարքում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ պատվիրակության անդամները հանդիպել են Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին։

Հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարը յուրաքանչյուր ոլորտում կարևորել է մարդկային ռեսուրսը։

«Հայաստանի առողջապահական բարեփոխումների հիմքում պացիենտն է»,-ներկայացնելով ՀՀ առողջապահական համակարգում իրականացվող լայնածավալ փոփոխությունները` ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն առանձնակի շեշտել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները` հատկանշելով շենքային պայմաններից մինչև մասնագետների վերապատրաստումը, աշխատանքի կազմակերպումն էլեկտրոնային համակարգով։

Անդրադառնալով առողջապահական տուրիզմի Հայաստանի հնարավորություններին` նախարարը նշել է, որ COVID-19 համավարակի դժվար ժամանակաշրջանն օգնել է հասկանալ, որ մեր երկիրն առողջապահական տուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ունի։

Ուստի, հիմնվելով միջազգային փորձի վրա, ուշադրության կենտրոնում է լինելու նաև այդ ոլորտի զարգացումը։