ՀՀ-ն դուրս եկավ ՌԴ-ի ուղեգծից՝ Արևմուտք է գնում․ ԱՄՆ-ն երաշխավորում է ՀՀ-ի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-Ադրբեջանի կողմից բավականին խայթող հռետորաբանությամբ դժգոհություն հնչեց ԵՄ-ի՝ Հայաստանում դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշման կապակցությամբ։ «ԵՄ առաքելության առկայությունը չպետք է օգտագործվի՝ խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի երկկողմանի հիմունքներով», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Արդյո՞ք այստեղ անկլավների մասին են ակնարկում։ «ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ ծառայի Երևանի համար՝ խուսափելու իր պարտավորությունների կատարումից»,- արդյո՞ք այս դեպքում էլ միջանցքի մասին են ակնարկում։ «ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների համար, և դրանից պետք է խուսափել»։ Ի՞նչ եզրակացություն անել այս հայտարարությունից։

-Դիտորդական նոր՝ ավելի մեծ և ավելի երկարաժամկետ առաքելության Հայաստան գալը ամբողջությամբ խաթարում է ադրբեջանական, կարելի է ասել՝ ռուս-թուրքական բոլոր պլանները։ Խաթարում է, որովհետև իրենք ունեն որոշակի ծրագրեր՝ Հայաստանին հետևողականորեն պարտադրելու որոշակի լուծումներ, որոնք կյանքի են կոչել նախորդ 2 տարիների ընթացքում։ Հանգել էինք այն իրավիճակին, երբ «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված խնդիր կար, նաև խնդիր կար Հայաստան-Ադրբեջան շփման գծի, նաև այլ հատվածներում սահմանագծում և սահմանազատում իրականացնելու հետ կապված։ ԵՄ առաքելության երկամսյա գործունեությանն Ադրբեջանը ստիպված էր համաձայնություն տալ, քանի որ հասկանում էին, որ դա կարճաժամկետ է, և դա պայմանավորվում էր մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիր ստորագրելու հարցով։ Իրենք շատ լավ գիտեին, որ դա տեղի չէր ունենալու իրենց պահանջների համատեքստում։ Ադրբեջանը շահագրգռված է երկու տարի առաջ իր սկսած գործընթացը շարունակելու հարցում՝ մաս-մաս բոլոր խնդիրների լուծմանը հանգելով։

-Զենքի ուժով, հարձակումներով, շանտաժով, վախեցնելով․․․

-Այո՛, այդ բոլորը, այսինքն՝ այն, ինչ-որ տեսնում ենք։

-Ռուս-ադրբեջանական այդ մարտավարություննե՞րն են խաթարվելու ԵՄ դիտորդների գալով։

-Այն ժամանակ գիտեին, որ երկամսյա է, և դրանից դուրս գալու ելք կար՝ մեղքը գցել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը հրաժարվում է գնալ համաձայնության, պայմանագիր չի ստորագրվում, և այդ առաքելությունն այլևս անելիք չի ունենա։ Բայց հիմա այդպիսի հանգամանք չկա, ինչի վրա կարելի է բարդել, որ, իբրև թե, անելիք չունեն, և քանի որ առաքելության տեղակայումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից է կայացվում, իրենք այլևս չեն կարող այդ գործընթացի վրա ազդեցություն ունենալ։ Ադրբեջանական քաղաքագիտական շրջանակների դժգոհության ալիքը հենց դրանով է պայմանավորված, որ իրենք լծակներից են զրկվում, և իրենց ծրագրերի իրագործումը շատ դժվար է լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան