Խորհրդարանում հյուրընկալվել են «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հունվարի 25-ին հանդիպել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը եւ Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է. «Մեծապես կարեւորում ենք Հայաստանում խնամատարության ինստիտուտի զարգացումը, քանի որ երեխաների դաստիարակությունն ու խնամքն ընտանեկան միջավայրում այլընտրանքի չունի, եւ պետք է շարունակական ջանքերն ուղղել` կանխարգելելու երեխաների մուտքը հաստատություններ»: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է մեր երկրում այդ ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

«Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները մանրամասնել են Չինաստանի խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի կազմակերպման հաջողված փորձը:

«Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերի խոսքով երեխաներն իրենց շատ ավելի լավ են զգում, երբ մեծանում են ընտանիքում, թեկուզ` խնամատար, քանի որ անփոխարինելի է երեխայի` ծնողների հետ ֆիզիկական շփումը:

Հյուրերը նշել են, որ խնամատարության ինստիտուտի զարգացման իրենց հաջողված փորձի վերաբերյալ Երեւանում կցուցադրվի «Շանհայի երեխաները» ֆիլմը, որի ստեղծման պատմության հիմքում առանց ծնողական խնամքի մնացած շուրջ մեկ միլիոն չինացի երեխաների` խնամատար ընտանիքներում ապրելու պատմությունն է: