Վրաստանից ԵՏՄ երկրներ վերաարտահանումն աճել է

Լուրեր

22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
Բոլորը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, Վրաստանից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներ վերաարտահանումը ռեկորդային աճ է գրանցել. միության 5 երկրներում վերաարտահանման ընդհանուր աճը կազմել է 205 տոկոս։ Այս մասին գրում է Aliq Media-ն։

Geostat-ի տվյալներով, ամենազգալի աճը գրանցվել է Ղազախստանում, որտեղ անցյալ տարի վերաարտահանվել է 166,800 մլն դոլարի արտադրանք, նախորդ տարի՝ 29,095 մլն դոլարի, աճը` 473,2 տոկոս։

Ղազախստանին հաջորդում է Հայաստանը. մասնավորապես, 2022 թվականին Վրաստանից Հայաստան վերաարտահանվել է 402,266 մլն դոլարի արտադրանք, 2021 թվականին՝ 127,156 մլն դոլարի, աճը՝ 216,3 տոկոս։

Ըստ Geostat-ի՝ հաջորդը Ռուսաստանն է, որտեղ 2022 թվականին Վրաստանից վերաարտահանվել է 115,496 մլն դոլարի ապրանք, 2021 թվականին՝ 55,090 մլն դոլարի, աճը՝ 110 տոկոս։

2022 թվականին Վրաստանից Ղրղզստան վերաարտահանումը կազմել է 86,666 մլն դոլար, իսկ 2021 թվականին՝ 27,087 մլն ԱՄՆ դոլար, աճը` 220 տոկոս։

Նույն տվյալների համաձայն, 2022 թվականին Վրաստանից Բելառուս է վերաարտահանվել 24,639 մլն դոլարի արտադրանք, 2021 թվականին՝ 22,589 մլն դոլարի, աճը` 9 տոկոս։

Ի դեպ, Եվրասիական տնտեսական միությունը միավորում է Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։