Արցախում 4700 մարդ կորցրել է աշխատանքը, դիզվառելիքի պակաս կա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.06.2026 | 12:43
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
Բոլորը

Ստեփանակերտում և Արցախի շրջաններում այսօրվանից դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը։ Խողովակներում մնացած կուտակված գազը տրամադրվելու է միայն հիվանդանոցներին ու կենսական նշանակության օբյեկտներին՝ տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ մտնող գազատարի փականը, թույլ չի տալիս վերականգնել նաև էներգամատակարարումը։

Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք։

Բայց Արցախում դիզվառելիքի պակաս էլ կա․ այն ներկրվում էր Հայաստանից։ Ստեղծված բարդ տնտեսական իրավիճակի պատճառով առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը։ Արդեն 44 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում վաղուց դժվար է ապրանքներով լի խանութ գտնել: 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր ավելի քան 16,800 տոննա կենսական նշանակության ապրանք կմակատարարվեր Արցախ, եթե չլիներ շրջափակումը։ Հունվարի 20-ից էլ Արցախում սնունդը կտրոններով է բաշխվում․ շաքարավազ, բրինձ մակարոն, հնդկաձավար, ձեթ հնարավոր է ձեռք բերել միայն կտրոններով։

2022 թվականի դեկտեմբերին Հայաստանից մի խումբ երիտասարդներ «Այսօր՝ հանուն վաղվա» մշակութային նախագծի շրջանակում հերթական անգամ մեկնել են Արցախ և մնացել շրջափակված Արցախում։ Նախագծի տնօրեն Կարեն Արղամանյանն ասում է՝ 2022-ի դեկտեմբերի 13-ին պիտի Հայաստան վերադառնային․ ծրագիրն ավարտվել էր, բայց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով մնացել են Արցախում։ Հումանիտար ճգնաժամն անդրադարձել է նաև նախագծի իրականացման վրա։

Շրջափակման օրերին Լաչինի միջանցքն ադրբեջանցիները բացում են միայն ռուս խաղաղապահների մեքենաների համար, նաև երբեմն այդտեղով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն են անցնում: Այսօր առավոտյան Ստեփանակերտից 11 հոգի ԿԽՄԿ-ի մեքենաներով շարժվել է դեպի Հայաստան՝ միանալու իրենց ընտանիքներին։

Մինչ այդ՝ Արցախում 12 երեխա մանկական հիվանդանոցի վերակենդանացման և նորածնային  բաժանմունքներում է, 11 չափահաս էլ՝ վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ 490 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից․ մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան