8 անչափահասներ ապրում են ավերակների մեջ․ Բերձորից տեղահանված ընտանիքը չի կարողանում տուն գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Օգոստոսին Բերձորից տեղահանված Գևորգյանների բազմանդամ ընտանիքն արդեն մեկ ամիս ապրում է Արտաշատի երբեմնի հյուրանոցի՝ ավերակ դարձած շենքում։ Տեղահանված արցախցիների աջակցության ծրագրով նախատեսված բնակարանի սերտիֆիկատ ունեն, այս ընթացքում մի քանի մարզերում հարմար բնակարան գտել են, բայց գնել չեն կարողանում։ Պետությունը մինչև 8 միլիոն դրամ է առաջարկում Երևանում, մինչև 10 միլիոն՝ մարզերում և մինչև 12 միլիոն Արցախում բնակարան ընտրելու դեպքում։ Սերտիֆիկատը ստանալուց հետո ընտանիքը մեկ տարի ժամանակ ունի՝ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար։

«Բանկը գնում, գնահատում է, և ասում են՝ այդ տունն արժե 7 մլն, բայց, օրինակ, վաճառողն ասել է 8 կամ 9 մլն»,- ասում է Ազատ Գևորգյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանն ասում է՝ բանկը բնակարանի գնահատման հետ որևէ առնչություն չունի, դա արվում է բանկերի հետ համագործակցող լիցենզավորված, գնահատող կազմակերպությունների կողմից։

Եթե խնդրահարույց դեպքեր են լինում, նախարարությունը դիմում է ԿԲ, և կոնկրետ դեպքով փորձում են հարթել խնդիրները։ Արդյո՞ք Գևորգյանների խնդիրն այս տիրույթում է․ հարցի պատասխանը չկա։ Մինչ այդ՝ ընտանիքը, որում 8 անչափահաս երեխա կա, ապրում է անմարդկային պայմաններում։ Երեխանները դեկտեմբերի ընթացքում դպրոց էլ չեն հաճախել, ծնողներին են օգնում․ «Գնում են՝ ջուր են բերում ցայտաղբյուրից»։ Ճաշ եփել, լվացք անել, լողանալ՝ ամեն ինչ նույն տեղում է՝ ասում է տիկին Անահիտը։

Ընտանիքի ապրուստի միջոցը հիմա միայն 94․000 դրամ նպաստն է, մյուս ամսվանից այդ գումարն էլ կպակասի․ մեծ որդին՝ Մհերը, չափահաս է դառնում։ Հիմա սովորում է ՊՈԳԱ («Պետականությունը որպես գերագույն արժեք») ռազմահայրենասիրական դպրոցում, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում ամեն օր գնալ Երևան գալ, մյուս տարվանից էլ պատրաստվում է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Իսկ ինչի՞ է բավականացնում այդ 94,000 դրամը։

«Հասցնում ենք երեխուն տակդիր ու սնունդ գնել »,- ասում է Անահիտ Գևորգյանը։

Գևորգյաններն իրենց տնից գրեթե ոչինչ դուրս բերել չեն կարողացել․ հիմա միայն կարոտով են հիշում Բերձորում իրենց թողած տունը, որից միայն լուսանկարներ են հուշ մնացել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանի խոսքով՝ այս պահի դրությամբ սերտիֆիկատ ստացած 120 ընտանիք կարողացել է բնակարան ձեռք բերել։ Հիմա նախարարությունը մի նախագիծ է շրջանառում, ըստ որի՝ եթե սերտիֆիկատով սահմանված գումարից ցածր գնահատվի տունը, ապա մնացորդը ոչ թե կվերադարձվի պետությանը, այլ ընտանիքն այդ գումարը կկարողանա ուղղել կա՛մ հողակտորի ձեռքբերմանը, կա՛մ բնակարանի վերանորոգմանը։

Մինչև հնարավոր կլինի գտնել բարեխիղճ գնահատողի և վաճառողի, Գևորգյաններն անչափահաս 8 երեխաների հետ շարունակում են ապրել այս պայմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան