Ալիևը հոխորտում է ԵՄ-ի հասցեին․ ձախողվեց ՌԴ-ի հրահրմամբ ՀՀ-ից ուժով զիջում ստանալու տակտիկան․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ

-Ի հեճուկս Ալիևի և Լավրովի դժգոհությունների ու բողոքների՝ ԵՄ-ն որոշում կայացրեց 2 տարի ժամկետով Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն, որի կենտրոնակայանը կլինի Հայաստանում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիր կլուծի ԵՄ դիտորդների այս առաքելությունը։

-Սա շատ կարևոր որոշում է, և այս որոշմանն իր անհեռատես գործողություններով նպաստեց նաև ադրբեջանական կողմը։ Կարևորն այն է, որ այս առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, բավականին կարևոր դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի սահմաններին անվտանգային և Ադրբեջանի հավանական ռազմական ագրեսիան մեղմելու, զսպելու տեսանկյունից։

-Չբացառելու, բայց մեղմելու և զսպելո՞ւ։

-Այո՛։ Բնականաբար, նաև դիտորդների քանակն է ավելացել, հետևապես այն երկայնքը, որը ներառելու է, տարածապես բավականին ընդարձակ է լինելու, և Ադրբեջանի կողմից ագրեսիվ սադրանքների դիմելու հավանականությունն ու հնարավորությունը խիստ սահմանափակվելու է։ Եկեք չմոռանանք, որ մի կողմից՝ ԵՄ-ն այս համատեքստում փորձում է նաև համագործակցել, և սա շատ ավելի զսպիչ օղակ է հանդիսանալու Ալիևի պարագայում, որովհետև նա մտածում էր, որ եթե իր հետ համագործակցում են, ուրեմն իրեն ամեն ինչ թույլատրված է։ Բայց հակառակը, եթե հիմա տեղակայվում են ԵՄ դիտորդները, Ադրբեջանն այլևս չի կարող ագրեսիվ գործողությունների դիմել, որովհետև կախված է նաև իր էներգակիրներն արտահանելու հնարավորությունից։ Հետևապես՝ սա կարող է տարածաշրջան բերել որոշակի հանգստություն, նաև ստեղծել կառուցողական դաշտ այդ կարևոր խնդիրները լուծելու տեսանկյունիից։ Մենք տեսանք, որ շատ ավելի բուռն էր ռուսական կողմի արձագանքն այս առաքելության տեղակայմանը։

– Ինչպե՞ս հասկանալ Ռուսաստանի այդ բուռն արձագանքը։ Լավրովն ասուլիսում դժգոհում էր՝ նշելով, թե ՌԴ-ն և ՀՀ-ն դաշնակիցներ են, և ՀԱՊԿ-ն այսօր էլ պատրաստ է Հայաստան ուղարկել առաքելություն, բայց հայկական կողմը նախընտրում է երկարատև հիմունքներով պայմանավորվել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդների տեղակայման շուրջ։ Ինչո՞ւ Երևանը հարկադրված եղավ դիմել Արևմուտքին, երբ այստեղ կա ռուսական զորք, ռուսական ռազմաբազա, այսինքն՝ գործոններ, որոնք պետք է զսպեին Բաքվի այդ ռազմական սադրանքները։

-Հայաստանի դիրքորոշման փաստարկները շատ հիմնավոր են այս հարցում, որովհետև այո՛, դե յուրե դաշնակցային հարաբերություններ, ռազմաքաղաքական դաշինք, ՀԱՊԿ շրջանակներ․․․ բայց Հայաստանը փորձեց օգտագործել բոլոր գործիքները և այդ կառույցներն աշխատեցնել այն նպատակի համար, ինչի համար կոչված են։ Բայց երբ դա չստացվեց, Հայաստանն օբյեկտիվորեն ստացավ այլընտրանքներ որոնելու թե՛ բարոյական, թե՛ անվտանգությունը պաշտպանելու համար նոր հնարավորություններ։ Հատկանշական է, որ Արևմուտքի պետություններն ընդունեցին, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի սուվերեն տարածքը, և չմոռանանք ԵՄ-ի, հատկապես՝ Ֆրանսիայի ջանքերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան