Ադրբեջանը չի՛ կանգնելու՝ վերջնական հաղթանակի է ձգտում․ իշխանությունը նո՞ր հասկացավ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ

-Պարո՛ն Պետրոսյան, 5 զինծառայողի մահվան և 3-ի ծանր վիրավորման հասցրած դեպքը, Ձեր գնահատմամբ, համակարգային ինչպիսի՞ խնդիրների մասին է աղաղակում, որոնք առկա են Զինված ուժերում և դեռևս լուծում չեն ստացել։

-Բացի համակարգային խնդիր լինելուց՝ սա, առաջին հերթին, արժեքային խնդիր է, թե առաջնահերթությունների սանդղակում ո՞ր տեղում են գտնվում բանակը, զինվորը․ սա շատ կարևոր է։ Այդ դեպքին հաջորդող գործընթացներից կարող ենք դատել՝ ովքեր պատասխանատվություն կրեցին-չկրեցին, ինչ կացարանում են մնացել զինվորները և, ընդհանրապես, ինչ է արվել այս շրջանակներում։ Մենք ընդհանրապես այս փաստից հետո նվազագույնը կարող ենք արձանագրել, որ քաղաքական համակարգի կամ իշխանության համար զինվորները, ընդհանուր առմամբ, հաստատ առաջնահերթությունների վերին սանդղակում չեն։

-Ինչի՞ց եք այդ եզրակացությանը եկել։

-Բազմիցս ղեկավարությունը հայտարարել է, որ գումարի խնդիր չկա, բայց զենք որևէ երկիր չի վաճառում մեզ։ Այս պարագայում բանակում ստեղծված պայմանները կամ կարգուկանոնի բացակայությունը ևս ֆինանսների հետ կապված չէ, արտաքին ազդեցությամբ պայմանավորված չէ։ Սա ակնհայտ է։ Ընդհանրապես, քաղաքական խոսույթում Զինված ուժերին տեղ և դեր տրվո՞ւմ է, թե՞ չէ, ազգային անվտանգության համակարգում Զինված ուժերին ի՞նչ տեղ է հատկացվում․ այնպիսի շղարշ է ստեղծված, որ ուղղակի Զինված ուժերն իներցիոն ինստիտուտ են, որոնք իներցիայով գնում են մարման։ Որևէ մեկը չի ասում՝ ինչ խնդիր է դրված բանակի համար, ինչ նպատակի համար է օպտիմալացում նախատեսվում։

-ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ որևէ դեպք չի եղել՝ 2018-ից սկսած, որ գումարի պատճառով բանակի համար որևէ գնում չկատարվի։ Ինչո՞ւ էին նման տնակում ապրում զինվորները, խոսքը միայն տեսքին չի վերաբերում, այլ անվտանգային կանոններին։

-Ըստ էության, շատ կարևոր է, թե իշխանության և քաղաքական համակարգի համար ինչ տեղ ունեն բանակը և զինվորը։ Ինչպես նշեցի՝ մեզ մոտ առաջնահերթությունների սանդղակում տեղ և դեր հատկացված չէ բանակին և զինվորին։ Եթե անգամ ֆինանսներ չլինեին, դիրքերի ամրաշինական և այլ աշխատանքների համար իշխանությունը պարտավոր է գումար գտնել, բայց այս պարագայում հայտնում են, որ փողի խնդիր չկա։

-Եթե փող կա, ուրեմն՝ ուրիշ խնդիր կա, եթե կան թերություններ, հասարակությունը դժգոհ է։

-Ցանկացած իշխանություն ունի երկու առանցքային բաղադրիչ, որով կարելի է բնութագրել այդ իշխանությանը, հետո նոր քաղաքական համակարգը․ առաջինը՝ նպատակներ, երկրորդը՝ կարողունակություն։ Եթե նպատակ ունենանք, խնդիրը 70-80 տոկոսով լուծված կարելի է համար։ Այս պարագայում, ես համոզված եմ, որ իշխանությունը նպատակ չունի ունենալ այնպիսի բանակ, որն առանցքային դեր կունենա անվտանգային համակարգում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան