Պետք է պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների․ Պյոտոր Սվիտալսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան  Պյոտր Սվիտալսկին «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով  քննարկման ժամանակ, անդրադառնալով Արևելյան գործընկերությանը նշեց, որ այս խորհրդաժողովի վերնագիրը կապված է ալեկոծության հետ, և մենք պետք է սովորենք, որ ալեկոծությունը մեր կյանքի անբաժան մասն է: «Ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին տարիներին, բավականին ալեկոծված է, և դա այդպես էլ մնում է։ Ալեկոծությունը երբեմն կարող է անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է  իրավիճակը փոխել»,- ասաց դեսպանը։ 

Վերջինս նշեց, որ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը: «Մեզ անհրաժշետ են ճկուն կառուցվածքներ,  որ մեր տնտեսությունն ու հասարակությունը պատրաստ լինեն անկանխատեսելի զարգացումներին։ Դա է Եվրամիության քաղաքականության առանցքը՝ օգնել մեր գործընկերներին պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների։ Պետք է պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- նշեց դեսպանը։ 

Անդրադառնալով  քաղաքական մարտահրավերներին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը նշեց, որ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանի երկրների հետ այս հարցում ունի երկկողմանի օրակարգ, որը առաջնահերթություն է: «Մենք ցանկանում ենք օգնել երկրներին, որպեսզի նրանք կարողանան համագործակցել միմյանց հետ առավել քան երբևէ»,- ասաց դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։