Արցախում հիվանդանոցների 70%-ը, որ գազով են ջեռուցվում, կագնած են լրջագույն խնդիրների առաջ. Արցախի ՄԻՊ-ի զեկույցը

Լուրեր

27.02.2026 | 12:09
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 12:00
Աննա Հակոբյանը հեռանում է կառավարական առանձնատնից // Զինվորի մահվան դեպքով ձերբակալված կա. ԼՈՒՐԵՐ
27.02.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
27.02.2026 | 11:43
Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
27.02.2026 | 11:38
Սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը կվերացվի․ նախագիծ
27.02.2026 | 11:26
Արտակ Ադամյան. Մեր առջև դրված խնդիրը միշտ ամենաբարձրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 11:14
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 10:52
Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածում սաստիկ բուք է
27.02.2026 | 10:35
Ինչ է փոխվում հայտարարագրման համակարգում․ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 10:27
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում
27.02.2026 | 10:19
Պակիստանը ռմբակոծել է Քաբուլը և «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանին` ամիսներ տևած սահմանային բախումներից հետո
27.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ
27.02.2026 | 09:47
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.02.2026 | 09:32
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
27.02.2026 | 09:02
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ․ տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ աշխատակազմից։

Զեկույցում փաստեր են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների՝ գազամատար խողովակի, էլեկտրական լարերի, հեռահաղորդակցության և համացանցի լարերի բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանումների պատճառով Արցախի ժողովրդի իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումների վերաբերյալ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում քաղաքացիական բնակչությանը կանգնեցնում են հումանիտար աղետի առաջ։

Ցուրտ եղանակային պայմաններում, երբ Արցախի տարածքում միջին ջերմաստիճանը տատանվում է -2 – +2 աստիճան ցելսիուսի շրջակայքում, երբեմն հասնելով նաև -5 աստիճան ցրտի, բնակելի տները, տեղահանված անձանց ժամանակավոր բնակության վայրերը, բոլոր տեսակի կրթական ու առողջապահական հաստատություններն ու մասնավոր ձեռնարկությունները, պետական հիմնարկները գազը օգտագործում են որպես ջեռուցման հիմնական միջոց։

Գազամատակարարման դիտավորյալ խափանումները բնակչությանը զրկում են գազով ջեռուցման և տաք ջրի հնարավորություններից:

Հայաստանից դեպի Արցախ եկող բարձրավոլտ լարերի վնասման և դրանց վերականգնման աշխատանքներն Ադրբեջանի կողմից արգելափակելու հետևանքով հունվարի 9-ից շարունակում է դադարեցված մնալ նաև էլեկտրականության ներմուծումը։ Բնակիչներին մատակարարվում է տեղում արտադրվող էլեկտրաէներգիա, որի ծավալների անբավարարության պատճառով, բնակչությունը էլեկտրականություն է ստանում 6-ժամյա հովհարային անջատումների գրաֆիկով, որը գրեթե անհնար է դարձնում գազի մատակարարմամբ ջեռուցումը էլեկտրական ջեռուցմամբ փոխարինելը։

Գազամատակարարման խափանումները և էլեկտրականության սահմանափակ օգտագործման հնարավորությունը ուղիղ ազդում են նաև ընտանիքներում սննդի բնականոն կազմակերպման վրա։

Էլեկտրականության խնայողության նպատակով պետական հաստատությունները հունվարի 19-ից անցել են կարճ աշխատանքային ռեժիմի, որը բացասաբար է ազդում հանրությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու և հանրային կյանքը կազմակերպելու գործընթացի վրա։

Ստեղծված իրավիճակը մեծապես ազդել է Արցախում կրթական պրոցեսի բնականոն կազմակերպման վրա․ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են ուսումնական աշխատանքները ջեռուցման բացակայության պատճառով, ինչը հանգեցրել է 20 000-ից ավելի երեխաների կրթության իրավունքի խախտմանը։

Հումանիտար ծանրագույն իրավիճակը ազդել է նաև առողջապահական համակարգի բնականոն գործունեության վրա։ Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը, որոնք ջեռուցվում են գազի կիրառմամբ, կագնած են ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ։ Դրանցում այս պահի դրությամբ ստացիոնար բուժօգնություն է ստանում 156 հիվանդ՝ այդ թվում 45 երեխա։

Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկություններ ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանումների հետևանքով։

Գազամատակարարման խափանումների և էլեկտրաէրեգիայի սահմանափակ հնարավորության պայմաններում, տների ջեռուցման և այլ կենսական պայմանների ապահովման համար նկատվում է բնակչության կողմից փայտանյութի օգտագործման ծավալների մեծացում, ինչը նշանակում է, որ առանց այն էլ սահմանափակ անտառային ֆոնդը լուրջ կորուստներ է ունենալու։

Համայնքներում առաջացել է հանրային տրանսպորտի պատշաճ գործունեության, աղբահանության կազմակերպման հետ կապված խնդիրներ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային տրանսպորտի և աղբահանության համար օգտագործվող մեքենաներն ու տեխնիկան աշխատում են գազի, բենզինի և դիզվառելիքի օգտագործմամբ, իսկ շրջափակման պայմաններում առկա է նաև էներգակիրների սղություն։

Զեկույցն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։ Զեկույցի բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։