Ինչ ենք մենք շնչում. Երևանում ու Հրազդանում օդն աղտոտ է, փոշին` նորմայից ավելի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 12:03
ԱԱԾ տնօրենի տեղակալը` Գարեգին Բ-ի անունը զեղչելու հարցով քահանաներին դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
Բոլորը

Վերջին 5 տարվա ընթացքում Երևան և Հրազդան քաղաքներում փոշին գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը։ «Էկոլուր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանն ասում է՝ Երևանում օդի աղտոտվածության պատճառ են տրանսպորտը, կանաչ տարածքների կրճատումը, հանքարդյունաբերությունը, Հրազդանում՝ ցեմենտի գործարանը և Հրազդանի ջերմաէլեկտրակայանը։

«Փոշին կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել, ինչպես քաղցկեղ, այնպես էլ շնչառական ուղիների տարբեր հիվանդություններ, ալերգիա և այլն։ Այնպես որ՝ օդի աղտոտվածությունը ոչ միայն շրջակա միջավայրի համար է վտանգավոր, այլ նաև մարդու առողջության»,- ասում է Վիկտորյա Բուռնազյանը։

Երևանի պարագայում, ըստ փորձագետի, օդի աղտոտվածության պատճառներից են նաև մետաղական 20 հանքերի ընդերքօգտագործման թույլտվությունները։

«Շինարարական աշխատանքներ են տեմպով իրականացվում, տրանսպորտն էլ իր ազդեցությունն է թողնում քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածության վրա»,- ասում է «Էկոլուր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օդում փոշու պարունակության գերազանցումներ հիմնականում լինում են Երևանում, Հրազդանում և Վանաձորում։ Անցած տարի Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում, սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, գրեթե ամեն ամիս մթնոլորտային օդում փոշին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ վկայում են կենտրոնի տվյալները։

«Գերազանցումներ ունենում ենք կենտրոնում, հատկապես՝ Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկի մեր կայանի մթնոլորտային օդում, ունենում ենք փոշով գերազանցումներ շաբաթվա գրեթե բոլոր օրերին։ Վերջին տվյալներով՝ ունեցել ենք փոշով 1.5, 2.5 անգամ սահմանային թույլատրելի շեմից գերազանցում։ Ազոտի երկօքսիդով ունեցել ենք գերազանցումներ առանձին օրերին, սակայն մոտավորապես 1.1 անգամ, ոչ այնքան շատ»,- ասում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն իրականացնում է ազոտի և ծծմբի երկօքսիդների, ընդհանուր զանգվածային փոշու և երկրորդային աղտոտիչներից՝ գետնամերձ օզոնի կոնցենտրացիաների որոշում։ Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ Երևանում տարիներ առաջ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն արձանագրել էր նաև սնդիկի ու մկնդեղի առկայություն մթնոլորտային օդում։ Նրա կարծիքով՝ այդ տարրերը շարունակում են մնալ օդում, քանի որ աղտոտման աղբյուրները չեն պակասել, իսկ կանաչ տարածքները չեն ավելացել։ Քաղաքապետարանի տվյալներով՝ Երևանում կանաչ տարածքները զբաղեցնում են քաղաքի ընդհանուր մակերեսի 30 տոկոսը։ Շինարարական աշխատանքները վերջին շրջանում աճել են, 2022-ին, մասնավորապես, շինարարության ծավալն աճել է 14․3 տոկոսով։

«Երևանում կանաչ տարածքները մեկ շնչի հաշվով ավելի քիչ են, քան Համաշխարհային առողջապահական կազմակերպության նախանշած նվազագույն արժեքն է։ Մեզ մոտ շուրջ 8 քառակուսի մետր է մեկ անձի համար, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է 9 քառակուսի մետրը։ Երևանի Կենտրոնում մասնագետները նշում են, որ այդ ցուցանիշը հասել է երեք քառակուսի մետրի։ Այսինքն՝ այդքան քիչ կանաչ տարածք կա մեկ անձի համար, ինչը, բնականաբար, հղի է առողջության համար վտանգներով»,- ասում է Վիկտորյա Բուռնազյանը։

Գոհար Հակոբյանն ասում է՝ 2020 թվականին, պայմանավորված COVID-19-ով, փոշին նորմայի սահմաններում է եղել, քանի որ մեքենաների շարժն ավելի քիչ էր, իսկ շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ Բայց վերջին շրջանում մեծ թափ է առել կառուցապատումը, իսկ շինհրապարակներում չեն պահպանում նորմերը։ Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շինարարության ծավալները մեծ թափ են հավաքել, բայց մյուս կողմից՝ մենք անընդհատ ահազանգեր ենք ստանում և տեսնում ենք նաև, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում, և սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վիկտորյա Բուռնազյանն այն կարծիքին է, որ պետք է պահպանվեն սահմանված բոլոր նորմերը, որպեսզի արտանետումները քիչ լինեն։

«Մենք գիտենք, որ տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ու տարբեր խախտումներ է հայտնաբերել ինչպես շինհրապարակումներում, այնպես էլ հանքերում։ Եթե բոլորն աշխատեն պատշաճ, էլի կնվազեն արտանետումները, բայց մենք այսօր էլ ականատես եղանք՝ օրը ցերեկով բեռնատարը բերեց ու քարերը թափեց քաղաքում, և ամբողջ փոշու ամպը բարձրացավ տարածքում», – ասում է Վիկտորյա Բուռնազյանը։

Ամփոփելով 2022 թվականը՝ Գոհար Հակոբյանն ասում է՝ Երևանում ամռանը հաճախակի եղել են փոշով գերազանցումներ։

«Հիշում եք՝ սեպտեմբերի 21-ին փոշեփոթորիկ եղավ, քամի էր ուժեղ, և այդ ժամանակ սահմանային թույլատրելի արժեքից մոտ 12 անգամ, 8 անգամ, 4 անգամ գերազանցում ենք ունեցել, հետո գնալով, մաքրվեց, նստեց»,- ասում է Գոհար Հակոբյանը։

Անգամ տարվա վերջին օրերին՝ դեկտեմբերի 22-28 ընկած ժամանակահատվածում, Կենտրոն վարչական շրջանում փոշին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Հովսեփյան