Թուրքիան ցուցադրել է հակատանկային նոր զրահամեքենա

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Թուրքիայի «FNSS» ռազմարդյունաբերական ընկերության «STA» (զենք կրող մեքենա) նախագծի շրջանակներում նախագծված և արտադրված «Պարս» (Pars 4×4) հակատանկային զրահամեքենան ցուցադրվում է Փարիզում մեկնարկած «Eurosatory» միջազգային ռազմարդյունաբերական փառատոնում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

«Pars 4×4»-ը հնարավորություն ունի գործելու դաշտային տարատեսակ պայմաններում՝ մեծ հեռավորությունից խոցելով հակառակորդի արագընթաց և մանևրելու ունակ տանկերն ու այլ զրահամեքենաները։

Թուրքական արտադրության վերոնշյալ նոր զրահամեքենան կարող է նաև կարճ ժամանակում դիրքափոխվել և կրակ բացել հաջորդ թիրախի ուղղությամբ։ Հնարավորություն ունի նաև առանց հավելյալ նախապատրաստության ջուրը մտնելու։

Զրահամեքենան համալրված է հեռակառավարման համակարգով, ունի հակատանկային աշտարակ, որը կարող է ապահովել նաև բալիստիկ պաշտպանություն։ «Pars 4×4»-ն ունի 2 հակատանկային հրթիռ և 7․62 մմ տրամաչափի 1 գնդացիր։ Նախատեսվում է, որ զրամեքենան նախ կհամալրի Թուրքիայի ցամաքային ուժերի զինանոցը, ապա կմատակարարվի նաև դաշնակից երկրներին։