Հանձնարարական է տրվել իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ հանրապետության տարածքում գործող քաղաքացիական բոլոր խոշոր օբյեկներում․ ՔՏՀԱ

Լուրեր

07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
Բոլորը

Հունվարի 20-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ արտահերթ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ՝ Արազ Պապիկյանն ու Սուրեն Մինասյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և բոլոր տարածքային ստորաբաժանումների ղեկավարները․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

Ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից աշխատանքային խորհրդակցության ընթացքում պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվեց հանձնարարական սեղմ ժամկետներում իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկողական խիստ գործառույթներ հանրապետության տարածքում գործող քաղաքացիական բոլոր խոշոր օբյեկներում՝ մասնավորապես՝ առևտրի խոշոր կենտրոններում, փայտամշակման, տպագրական արտադրամասերում, նավթամթերքի պահեստարաններում, ընդհանուր նշանակության պահեստներում, բազաներում և հասարակական նշանակության այն օբյեկտներում, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ։

Գարեգին Խաչատրյանը նշեց, որ հրդեհատեխնիկական հետազոտության ավարտից հետո Տեսչական մարմնի կողմից կկայացվի գործունեության կասեցման կամ շահագործման դադարեցման որոշումներ բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնց կողմից շահագործվող շենք-շինություններում Տեսչական մարմնի մասնագետները կարձանագրեն հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության ապահովման համար։