​«Բակո Սահակյան, դու անցել ես կարմիր գիծը». Հայկ Խանումյանը՝ Ստեփանակերտի հանրահավաքին

Լուրեր

29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր` հունիսի 13-ին, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հանրահավաք է կազմակերպել Ստեփանակերտում, որտեղ ներկայացվել են Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու տարբերակներ: 

Հանրահավաքը նախատեսված էր անցկացնել Վերածննդի հրապարակում` Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց, սակայն ոստիկանական ուժերով փակվել են հրապարակ բերող բոլոր ճանապարհները: 

 
Որպես այլընտրանքային տարածք ոստիկանությունն առաջարկել է հարակից Նելսոն Ստեփանյանի պուրակը, որի մուտքի մոտ էլ տեղի է ունեցել հանրահավաքը: 
 

«Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն անդրադառնալով Բակո Սահակյանի պաշտոնավարմանը, մասնավորապես ասել է. «Նման նախագահի առկայությունը լուրջ սպառնալիք է Ազգային անվտանգության համար: Եկեք պատվենք Բակո Սահակյան մարդուն, Բակո Սահակյան հասարակության անդամին, բայց Բակո Սահակյան, պարո՛ն նախագահ, դու անցել ես կարմիր գիծը, դու խախտել ես խաղի կանոնները, այն սրբությունները, որոնք մինչ այդ որևէ նախագահ ռիսկ չէր արել անցնել, այսինքն՝ Սահմանադրությունը սեփական հագով կարելու մասին է խոսքը, 88 թվականին հաստատված արժեքները ոտնատակ տալը, նա խախտել է, և նա պետք է հեռանա»:

Արցախում 2020 թվականին գործող Սահմանադրության համաձայն տեղի են  ունենալու ԱՀ նախագահի համաժողովրդական ընտրություններ: 

Օրերս ArtsakhTimes.am-ին տված հարցազրույցում Բակո Սահակյանն ասել է. «Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանարապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին»:

 
Մարութ Վանյան. Ստեփանակերտ