Չավուշօղուն հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում է «անկեղծ քայլերի ձեռնարկում» խաղաղության ճանապարհին

Լուրեր

30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մի շարք հարցերի է անդրադարձել, այդ թվում՝ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, որ Թուրքիան ձևավորել է Արևելք-Արևմուտք միջանցքի եռակողմ ու քառակողմ երկխոսության մեխանիզմներ՝ Ադրբեջանի, Ղազախստանի ու Վրաստանի մասնակցությամբ։

«Հուսամ՝ Հայաստանը ևս կմիանա այդ գործընթացին, այսինքն՝ անկեղծ քայլեր կձեռնարկի խաղաղության ճանապարհին։ Ցավոք, վերջին ժամանակներում բանակցություններում մենք հետ քայլեր ենք դիտարկում։ Այսօր պետքարտողար Բլինքենն ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծ է, սակայն մենք ցանկանում ենք դա տեսնել գործով, ոչ թե խոսքով»,- ասել է Չավուշօղլուն։

Ի դեպ, նա չի անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը, ինչպես նաև այլ մանրամասներ չի հաղորդել, թե ԱՄՆ պետքարուղարի հետ Հարավային Կովկասին առնչվող ի՞նչ հարցեր են քննարկել։

Չավուշօղլուն նաև խոսել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումից։

«Ես կարող եմ բաց հայտարարել, այդ թվում՝ եղբայրական Ադրբեջանի անունից. Անկարան և Բաքուն անկեղծորեն հակված են Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երկու երկրների ռազմավարական մեխանիզմի շրջանակում, որի ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։

Էմմա Չոբանյան