ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել դիտարկել օդային ճանապարհով Արցախ հումանիտար օգնություն հասցնելու տարբերակը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիային կոչ են արել առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի վերջ դրվի Արցախի շրջափակմանը, քանի դեռ ներկա ճգնաժամն այնտեղ աղետալի չի դարձել․ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Ինչպես նշել են կոնգրեսականները, հարկավոր է, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան առավելագույն ճնշում գործադրի՝ դադարեցնի Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական աջակցություն, ադրբեջանական ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառի շարունակվող ռազմական հանցագործությունների համար, օդային ճանապարհով անհապաղ մարդասիրական օգնություն հասցնի Արցախի ժողովրդին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերին հասցեագրված նամակում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեվիդ Վալադաոն, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուն գրել են. «Լաչինի միջանցքը բացելու ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի աշխատում: Ալիևի ռեժիմը միտումնավոր քայլեր է ձեռնարկում Արցախից հայ բնակչությանը հեռացնելու և նրանց իրենց նախնինների հողում ազատ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Սա էթնիկ զտման ակնհայտ նշան է, որը չպետք է անտեսվի»:

Կոնգրեսականները նաև նշել են, որ ԱՄՆ-ն պետք է դիտարկի Արցախին մարդասիրական օգնություն հասցնելու բոլոր հասանելի տարբերակները, ներառյալ օդային ճանապարհով բեռներ հասցնելը: