Էրդողանի դաշնակից Բահչելին ևս խոսել է մայիսին արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն մայիսին՝ հունիսի փոխարեն։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Եկեք սա ավարտենք մայիսին»,- ասել է Բահչելին իր կուսակցության խորհրդարանական խմբի հանդիպման ժամանակ։

Նրա այս խոսքերը հնչում են Էրդողանի հայտարարության ֆոնին, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ մայիսի 14-ին։

«Սա արտահերթ ընտրություն չէ, այլ ժամկետների թարմացում»,- ասել է Բահչելին։

Որոշ քննադատներ ասում են, որ Էրդողանը կարող է թեկնածու լինել, եթե խորհրդարանը որոշում կայացնի արտահերթ ընտրություններ անցկացնել ժամկետների սահմանափակման պատճառով։

Էրդողանն առաջին անգամ նախագահ է դարձել 2014 թվականին կայացած ընտրություններում։ Ավելի ուշ նա 2018 թվականի հունիսին կայացած ընտրություններում ստանձնեց նախագահի պաշտոնը՝ որպես նախագահական նոր համակարգի առաջին նախագահ։ Նոր համակարգի համաձայն՝ անձը կարող է նախագահ ընտրվել առավելագույնը երկու անգամ։

Էրդողանի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսին, և քննարկումներ կան՝ արդյո՞ք նա կրկին կարող է լինել թեկնածու։

Իշխանամետ շրջանակները նշում են, որ Էրդողանի համար նոր համակարգով մեկ անգամ ևս առաջադրվելու իրավական խոչընդոտ չկա, քանի որ նախագահությունը 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներով այլ դեր է ստանձնել։
Այնուամենայնիվ, քննադատները նշում են, որ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածը երկու ժամկետով սահմանափակում է դնում այդ պաշտոնում առաջադրվելու համար: Այս հարցով Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ են խորհրդարանի երկու երրորդի (400 պատգամավոր) ձայները, ինչին իշխող դաշինքը չի կարողանում հասնել: Որոշներն էլ նշում են, որ Էրդողանի՝ նախագահի թեկնածու դառնալու մեկ այլ միջոց է, եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել 600 պատգամավորներից 360-ի հավանությամբ:

Բահչելին ավելի վաղ ասել էր, որ Էրդողանի առաջադրման համար որևէ խոչընդոտ չկա։ Ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ էլ հայտարարել են, որ իրենք չեն պաշտպանում 2023 թվականի ապրիլից հետո արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարը, քանի որ կիրառվելու է ընտրական նոր համակարգը, որը համարվում է իշխող ԱԶԿ-ի օգտին:

Էմմա Չոբանյան