Բացահայտված են ФСБ-ի ագենտները ՀՀ-ում․ Արցախ փրկողները լքեցին արցախցիներին, արտերկրում տոներ էին նշում․ Հարություն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 17:30
Չինաստանում 83 մլրդ դոլարի ոսկու պաշար է հայտնաբերվել
22.11.2024 | 17:03
Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը ֆավորիտ է համարում Ավստրիային
22.11.2024 | 16:50
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ի եթերում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ

-Պարո՛ն Մկրտչյան, հակառակ Ադրբեջանի նախագահի դժգոհություններին՝ ԵՄ-ն մտադրված է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկել, երկու տարով՝  ըստ նախնական տեղեկությունների։ Ըստ նախագծի՝ նրանք պետք է տեղակայվեն ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև բուն ՀՀ տարածքում։ Տարբեր թիվ է նշվել դիտորդների՝ 200-ից մինչև 400: Ձեր գնահատմամբ՝ այս թվով դիտորդներն ի՞նչ առաքելություն կարող են իրականացնել իրական հողի վրա, եթե Բաքվին, ի վերջո, չհաջողվի խափանել նրանց գալը Հայաստան։

-Մինչ սեպտեմբերի 13-ի դեպքերը մենք ունեինք բոլորովին այլ իրավիճակ, երբ ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական տանդեմը միջոցներ էր ձեռնարկում՝ ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու համար, այդ գործողություններն արտացոլվում էին հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք ունեցանք Սև լճի տարածք ներխուժում, ՀՀ սուվերեն տարածք ներխուժում, ադրբեջանական կողմից նաև նկրտումներ։ Եվ սեպտեմբերի 13-ի իրադարձություններին հաջորդեց արդեն ԵՄ դիտորդական առաքելության՝ տարածաշրջան մուտք գործելու գործողությունները, և դրանից հետո ադրբեջանական կողմը, հայ-ադրբեջանական սահմանին գոնե, չի ծավալել այնպիսի գործողություններ, որոնք ծավալում էր մինչ այդ։ Այսինքն՝ ԵՄ դիտորդների արդյունավետությունը միանշանակ կարող ենք բարձր գնահատել։ Հույս ունենանք, որ հետագայում ևս՝ երկու տարիների ընթացքում, կկարողանա զսպիչ գործոն լինել Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականության նկատմամբ։

-Ինչպե՞ս հասկանալ Ադրբեջանի նախագահի դժգոհությունները։ Մենք ունենք նաև տեղեկություն դիվանագիտական աղբյուրներից, որ նա պահանջել է, որ ԵՄ դիտորդները իրեն հատկացնեն 2-ամսյա դիտորդության զեկույցը, որպեսզի ծանոթանա, և Ալիևը շատ կոնկրետ, բաց ԵՄ-ին քննադատում է, որ առանց իր համաձայնության են նոր խումբ ուղարկում։ Տեղեկություններ ունենք նաև, որ Ֆրանսիան է ԵՄ-ի ներսում շատ հստակ աշխատանք տարել, որպեսզի արդեն ավելի երկարաժամկետ դիտորդական առաքելություն գա։ Ալիևը, ամեն դեպքում, չի՞ ուզում զրկվել Հայաստանի նկատմամբ սադրանքների «իրավունքից», ինչպե՞ս հասկանալ այս դժգոհությունները՝ Ձեր գնահատմամբ։

-Ես նորից առաջարկում եմ մի փոքր հետ գնանք և հիշենք Ալիևի հայտարարությունը, երբ նա հայտարարեց՝ Պրահայում տեղի ունեցած բանակցություններում իրեն մենակ էր զգում, ինչպես ինքն է բարձրաձայնում, և իր տպավորությունն այնպիսին էր, որ Մակրոնն այնտեղ պրոհայկական ներկայացուցիչ էր, իսկ Միշելն ուղղակի դիրիժորի դեր էր կատարում։ Սա այս հայտարարության համատեքստում կարող ենք նայել և արձանագրել, որ այո՛, Ալիևի համար միշտ է եղել հարմարավետ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն գրանցել, սադրանքներ իրականացնել։ Եվ այս ֆոնին բանակցությունները բրյուսելյան կամ արևմտյան հարթակից տեղափոխել մոսկովյան հարթակ ու այնտեղ, պաշտոնական Մոսկվայի հետ միասին ճնշում գործադրելով Հայաստանի վրա, ստանալ իր ցանկալի զիջումները ՀՀ-ից։ Եվ քանի գնում, Ալիևի ախորժակը մեծանում է։ Տեսնում ենք մոսկովյան հանդիպումներից հետո Ալիևի հայտարարությունները, այսպես կոչված, «արևելյան Ադրբեջանի» մասով, Երևանի ադրբեջանական լինելու մասով, և ակնհայտ է, որ հայկական կողմն այստեղ ունի գործողությունների լուրջ ծրագիր իրականացնելու արտաքին քաղաքականության մասով։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ իշխանությունների կողմից, վերջին շրջանում գոնե, նկատում եմ քայլերի իրականացման ցանկությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան