Անընդունելի՛ է, որ ՀՀ-ն Լաչինի հարցով չպիտի բանակցի․ նոյեմբերի 9-ը Երևանն է ստորագրել ՌԴ-ի և Ադրբեջանի հետ․ Արամ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչո՞ւ է Արցախի ներքաղաքական կյանքի օրակարգային հարց դարձել նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Արայիկ Հարությունյանը պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ։ Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը, որը նաև նախագահի թիմակիցն է, Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ կա ընդհանուր լարվածություն և ամեն մի հայտարարություն ստանում է մեծ տարածում․ «Ուզում եմ միանշանակ ասել, որ Արցախում խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների օրակարգ չկա, որովհետև լուրջ ռիսկեր կան։ Սա նաև իմ անձնական կարծիքն է, որ կարող ենք լուրջ վտանգների առաջ կանգնել։ Արցախի Սահմանադրության համաձայն՝ նախագահի հրաժարականը ենթադրում է նաև ԱԺ-ի ցրում։ Դա կարող է Ադրբեջանին հարմար պայմաններ բերել, և նա կարողանա խոչընդոտել ընտրությունների անցկացումը։ Դա փաստացի կնշանակի անիշխանություն, և ռիսկը մեծ է»։

Տեղեկություններ են շրջանառվում, որ Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի մեջ կան հակասություններ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցել-չբանակցելու հարցով։ Ըստ այդ խոսակցությունների՝ Հարությունյանը կողմ է ուղիղ բանակցելուն և հակված է ավելի լուծումներ գտնելու տարբերակին, իսկ Վարդանյանը դեմ է և ավելի կոշտ դիրքերից է հանդես գալիս, և այսպիսով՝ տարաձայնություններ են առաջ եկել։

Իշխող ուժի պատգամավորն ասում է, որ թե՛ Ռուբեն Վարդանյանը, թե՛ Արայիկ Հարությունյանը պատրաստ են բանակցել Բաքվի հետ, սակայն կառուցողական մթնոլորտում, և եթե վերականգնվի Արցախի բանակցային նախկին դիրքը՝ լիիրավ կողմ դառնա։

Արցախի նախագահն այսօր հանդիպել է Արցախի ԱԺ պատգամավորների հետ։ Արամ Հարությունյանը ևս մասնակցել է դրան, և նա փոխանցեց Արայիկ Հարությունյանի խոսքը, որ սկզբունքային անհամաձայնություն Ռուբեն Վարդանյանի հետ չունի։ Պատգամավորը ենթադրում է, որ տարաձայնություն կարող է լինել կառավարման մոդելի հարցով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան