Բաքուն դժգոհ է միջազգային լրատվամիջոցների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի լուսաբանումից

Լուրեր

29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համաշխարհային տարբեր հայտնի լրատվամիջոցների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի լուսաբանումն այնքան էլ պաշտոնական Բաքվի սրտով չեն։ Մասնավորապես, իշխանությունների կողմից ղեկավարվող Ադրբեջանի մամուլի խորհուրդն այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ իր դժգոհությունները հայտնելով։

Մամուլի խորհրդին դուր չի գալիս հատկապես այն, որ Արցախում իրավիճակը ներկայացնելիս՝ ԶԼՄ-ներն օգտագործում են «հումանիտար ճգնաժամ, հայ ժողովրդի ցեղասպանություն, էթնիկ զտում, 120,000 հայերի շրջափակում» և այլ արտահայտություններ։

«Ցավալի է, որ գիտակցաբար կամ անգիտակցաբար մանիպուլյացիա են թույլ տալիս այն լրատվամիջոցները, որոնք ազդում են աշխարհում և Եվրոպայում հասարակական կարծիքի ձևավորման վրա, առաջնորդվում են կարծիքների բազմակարծությամբ և հայտարարում, որ իրենց գործունեությունը հիմնված է մարդկային արժեքներին ծառայելու նպատակի վրա։ Նրանց հոդվածները գրեթե կրկնում են միմյանց։ Նույն բովանդակությունը, նույն կանխորոշված ​​պնդումները, նույնիսկ, որոշ դեպքերում, նույն նախադասությունները։ Թեև օբյեկտիվ լրատվամիջոցները պետք է պարզաբանեն Ռուբեն Վարդանյանի անձը, նրա բոլոր խոշոր դրամային խարդախությունները, քրեական աշխարհին մոտ լինելը, ուշադրության արժանացնեն նրա անօրինական գործունեությունը»,- ասվում է հայտարարության մեջ՝ համաշխահային առաջատար ԶԼՄ-ներին կոչ անելով «օբյեկտիվ գնահատական ​​տալ ճանապարհի փակման ակցիային, հաշվի առնել իրական փաստերը և չլինել միակողմանի ու կողմնակալ քարոզչության գործիք»։

Հավելենք, որ մեկ ամիս ավելի է, ինչ Ադրբեջանի իշխանությունները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ խորացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում։

Էմմա Չոբանյան