Շախմատի կանանց առաջնության երկրորդ տուրում հաղթել է 4 շախմատիստ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում ավարտվեցին երկրորդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակի հասան 4 շախմատիստ: Սուսաննա Գաբոյանը գերազանցեց Աննա Խաչատրյանին, Պոլինա Կոբակը` Մարիա Գևորգյանին, Արփինե Գրիգորյանը` Նարինե Գասպարյանին, իսկ Վերոնիկա Խաչատրյանը` Նվարդ Հայրապետյանին: Ոչ-ոքի ավարտվեց Եդիգարյան-Հակոբյան պարտիան:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 2 միավորով Արփինե Գրիգորյանն է: 1,5 միավոր ունեն Աստղիկ Հակոբյանը և Վերոնիկա Խաչատրյանը:
Հայաստանի առաջնության երրրորդ տուրը կկայանա հունվարի 15-ին: