Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման վերաբերյալ ԵԽ մշտական զեկուցողը հայտարարություն է տարածել

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը գործի դնել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի արգելափակումը անհապաղ դադարեցնելու համար։

Հայտարարությունում մասնավորապես ասված է․

«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի՝ արդեն մոտ չորս շաբաթ տևող արգելափակմամբ (Ադրբեջան), որը խոչընդոտում է սննդի և այլ անհրաժեշտ մատակարարումների ու ծառայությունների
հասանելիությանը շրջանում: Արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի` խուսափելու համար մարդասիրական որևէ հետևանքներից և այլ անդառնալի բացասական ազդեցությունից խաղաղության գործընթացի վրա:

Ուստի ես դիմում եմ Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի հետևելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորություններին, իր լիազորությունների շրջանակներում գործի դնի բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու և տեղի բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով սննդի, դեղորայքի և այլ կենսական պարագաների պակասը։

Վերջապես ես դիմում եմ Հայաստանին և Ադրբեջանին` Լաչինի միջանցքի գործարկման առնչությամբ բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության և խորհրդակցությունների միջոցով` բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ:

Դիմում եմ նաև ԵՄ բոլոր ինստիտուտներին` անմիջապես ակտիվացնելու միջնորդական ներգրավվածությունը և կանխարգելիչ դիվանագիտությունը` նպաստելու շարունակվող ճգնաժամի լուծմանը և կանխելու հետագա սրացումները»: