Ասադը հայտարարել է, որ թուրք-սիրիական բարելավումը պետք է վերջ դնի Անկարայի կողմից օկուպացիային

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Մոսկվայի միջնորդությամբ Թուրքիայի հետ մերձեցումը պետք է ուղղված լինի Անկարայի կողմից Սիրիայի որոշ հատվածների «օկուպացիայի ավարտին»։ Այս մասին գրում է Agence France-Presse, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Ասադի գրասենյակի հայտարարության այս մեկնաբանությունը առաջինն է սիրիացի և թուրք նախարարների հանդիպումների վերաբերյալ՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում ավելի քան մեկ տասնամյակ թշնամությունից հետո:

Անկարան դարձավ Դամասկոսի երդվյալ թշնամին, երբ 12 տարի առաջ քաղաքացիական պատերազմի սկզբում սկսեց աջակցել Ասադին տապալելու՝ ապստամբների ջանքերին:

«Որպեսզի այս հանդիպումներն արդյունավետ լինեն, դրանք պետք է հիմնվեն Սիրիայի և Ռուսաստանի միջև համակարգման և առաջադեմ պլանավորման վրա, որի նպատակն է վերջ դնել օկուպացիային և ահաբեկչությանն աջակցելուն»,- ասել է Ասադը, որն ընդունել է Սիրիայի հարցով Մոսկվայի բանագնաց Ալեքսանդր Լավրենտևին:

Հավելենք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև ակտիվ երկխոսություն է սկսվել։ Դեկտեմբերին Մոսկվայում, 2011 թվականից ի վեր առաջին անգամ, հանդիպել էին երկու երկրների պաշտոնյաները։ Տեղի էր ունեցել ՌԴ-ի, Թուրքիայի ու Սիրիայի ՊՆ և հետախուզական ծառայության ղեկավարների հանդիպումը։ Այժմ էլ նախապատրաստվում է ԱԳ նախարարների հանդիպումը։

Խոսվում է նաև Էրդողանի ու Ասադի հանդիպման հնարավորության մասին։ Որոշ վերլուծաբաններ, սակայն, կարծում են, որ Ասադը չի համաձայնի հանդիպել Էրդողանի հետ նախքան Թուրքիայում անցկացվելիք համընդհանուր ընտրությունները, որոնք նախատեսված են հունիսից ոչ ուշ։

Էմմա Չոբանյան