Փորձել էին գողանալ վճարային տերմինալը․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 9-ին ոստիկանություն զանգած 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ գիշերը, 04.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Օհանովի փողոցի 13/1 հասցեից, տեխնիկական միջոցներ օգտագործելով, փորձել են գողանալ վճարային տերմինալը։ Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տերմինալը փորձել էին գողանալ արմավիրցի 18, 19 և 20 տարեկան 3 երիտասարդներ։ Հունվարի 11-ի առավոտյան Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նույն օրը Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին նաև 18 և 20 տարեկան երիտասարդները։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին։