ԿԳՆ-ն առաջարկում է փոխել բուհերի լիցենզավորման կարգն ու կրճատել դրանց քանակը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է փոխել բուհերի լիցենզավորման գործընթացը և կրճատել դրանց քանակը: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանն ունի 87 հազար ուսանող և 66 համալսարան, ինչը մտահոգիչ է, և կարիք կա կրճատման:

Նա ընդգծեց, որ այս խնդիրները լուծելու համար պետք է լիցենզավորման գործընթացը փոխել: Խնդրի լուծման համար նախարարն առաջարկում է մանկավարժական ինստիտուտներում չդնել կադաստրային գործ. «Ի՞նչ ենք արել մինչև այսօր. ավտոմատ տվել ենք ինստիտուցիոնալ հավատարմագրումը, բայց առարկայական, մասնագիտական հավատարմագրման պիտի գնանք: Նյութերն արդեն պատրաստված են: Մեկ տարվա ընթացքում պետք է անցնենք դրան, որպեսզի մանկավարժական ինստիտուտներում կադաստրային գործ չդրվի, և Հայաստանում  ունենանք ուժեղ, բարձրագույն կրթական հաստատություններ, որտեղ ուսանողը իր շարժունակությունը կստանա», – նշեց նախարարը:

«Եթե նայում ենք անցած տարվա բակալավրիատի ցուցանիշներն, ապա մոտ 70 տոկոսը հումանիտար մասնագիտության ներկայացուցիչներ են: Եթե արմատապես չբարելավենք վիճակը և բնական գիտությունների դոմինանտության չբերենք, Հայաստանը կդադարի գիտական տարածք դառնալ և սպասարկման տարածքի կվերածվի: Սա լուրջ վտանգ է, ու լուրջ կրթական բարեփոխումներ պիտի անենք այս խնդիրները լուծելու համար»,- նշեց նախարարը: