Երևան է ժամանել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն:

ՀՀ խորհրդարանի տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Յաել Բրոն-Պիվեին:

Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովում ընդլայնված կազմով հանդիպում պատգամավորների հետ:

Հյուրերի օրակարգում է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը: Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը: