Վիրավոր ռուս զինվորներին առանց բժիշկների թույլտվության հետ են ուղարկում ռազմաճակատ

Լուրեր

17.08.2026 | 12:52
Եվս 3 հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԵԱ-ի 1/4 եզրափակիչում են
17.08.2026 | 12:42
Իրանի իշխանությունները գաղտնի ծրագիր են մշակել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ընդլայնելու համար. WSJ
17.08.2026 | 12:34
Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
Բոլորը

Ռուսաստանում պրակտիկա է ձևավորվել, երբ ծանր վիրավոր զինծառայողներին առանց ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հետ են ուղարկում մարտական գործողությունների գոտի։ Այս մասին հայտնում է «Ագենստվո»-ն՝ վկայակոչելով Զինվորների մայրերի կոմիտեների միության քարտուղար Վալենտինա Մելնիկովային, փոխանցում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ պատերազմի մեկնարկից ի վեր ստորաբաժանումների հրամանատարները հաճախ զինվորականներին հոսպիտալից ուղարկում են անմիջապես ռազմաճակատ՝ շրջանցելով հանձնաժողովին, որը նշանակում է ծառայության համար պիտանիության կատեգորիաներ, այդ թվում՝ անձին ժամանակավորապես ոչ պիտանի հայտարարելը կամ զինգրանցումից հանելը։ Մելնիկովան հայտարարել է, որ նման դեպքերի թիվն անթույլատրելի մեծ է։

Զինվորների մայրերի կոմիտեների միությունից հայտնում են, որ թոքերի ծանր վնասվածքներից երկու ամիս բուժվող երկու զինվորների հրամանատարներն ասել են, որ ոչ թե բժշկական հանձնաժողով են ուղարկելու, այլ մարտական ​​գոտի։ Կազմակերպության քարտուղարի խոսքով՝ իրենք նաև բուժել են մի քանի զինվորների, որոնք վերջույթների բեկորային վնասվածքներ են ստացել, և այդ բեկորները չեն հեռացվել։ Նաև խոցով հիվանդներին ու նրանց, որոնք մինչ պատերազմը սրտի կամ ուղեղի կաթված են տարել, բուժումից հետո վերադարձրել են Ուկրաինա։

Զինվորների մայրերը պնդում են, որ 2022 թվականին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրահանգներ է պատրաստել զորահավաքի ժամանակ բուժզննման համար։

«Զորահավաքային ծառայության զորակոչված քաղաքացիների բուժզննումն իրականացվում է հիվանդությունների ժամանակացույցի III սյունակով։ Եվ սա «սպայական» շարասյունն է, այնտեղ բոլորը պիտանի են ծառայության»,- ասել է Մելնիկովան։

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահի Մարդու իրավունքների խորհրդի անդամ, «Բժիշկ Լիզայի արդար օգնություն» կազմակերպության ղելավար Օլգա Դեմիչևան ասել էր, որ Մոսկվայի և Դոնեցկի հիվանդանոցների անձնակազմը բողոքել է վիրավոր զինվորներին ռազմաճակատ ուղարկելու հարցով։

Էմմա Չոբանյան