Ալիևի դեմ ճնշումներն ուժեղանում են․ նա ԵՄ-ին քննադատեց՝ ցույց տալու, որ իրադրության տերն է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ

-Մինչ Հայաստանի պաշտոնյաները երեկ ընդունում էին ԵՄ դիտորդական առաքելության տեխնիկական խմբի ներկայացուցիչներին, Իլհամ Ալիևը դժգոհություններ էր արտահայտում ԵՄ-ի հասցեին՝ քննադատելով, որ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու են մտադիր հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից դիտորդական առաքելություն տեղակայել։ Ալիևն ասում է․ «Երկու ամսով էինք պայմանավորվել, իսկ դուք երկարաժամկետ առաքելություն եք տեղակայում, միևնույն է, այդ առաքելությունը չի ամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը, բացասաբար կազդի ԵՄ-ի հովանու ներքո բանակցությունների վրա»։ Ո՞րն է այս դժգոհության պատճառը։

-Ալիևը ցանկանում է ցույց տալ, որ ինքն է իրադրության տերը, որ ինքն է հաղթած կողմը, և որ առաջին հերթին բոլոր քայլերը հենց իր հետ պետք է համաձայնեցվեն։ Նա նաև շատ լավ գիտակցում է, որ ինտենսիվանում է իր նկատմամբ ճնշումը և, բնականաբար, սա նաև պաշտպանական ռեակցիա է։

-Իսկ ինչո՞ւ է ԵՄ-ն որոշել առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու, առանց կոնսուլտացիաների արդեն երկարաժամկետ դիտորդական առաքելություն տեղակայել։

-Նախևառաջ՝ նախկին առաքելությունը տեղակայվել է Ադրբեջանի հետ կոնսուլտացիաների ձևաչափով, համաձայնեցման արդյունքում կայացված որոշմամբ, և հետագա ֆորմատային տրանսֆորմացիաները, ժամկետների երկարաձգումն արդեն իմաստ չկա Ադրբեջանի հետ համաձայնեցնելու։ Կարծում եմ՝ այսպես են մտածում ԵՄ մեր գործընկերները։ Եվ կարծում եմ, որ ամենաառանցքային հարցն այն է, որ Հայաստանի սուվերեն տարածքի ներսում է տեղակայվել և այստեղ է գործելու այդ առաքելությունը։ Եթե Ադրբեջանի տարածքում լիներ, այդ դեպքում կհամաձայնեցվեր Բաքվի հետ։

-Եթե Ադրբեջանի հետ չեն համաձայնեցրել, Ալիևը կկրակի՞ եվրոպացի դիտորդների վրա՝ ասելով՝ ես պատասխանատու չեմ իմ զինծառայողի արարքի համար։

-Չեմ կարծում, բայց հնարավոր է նաև, որ կրակոցներ լինեն, և Ալիևն ասի՝ ես չեմ կրակել, կոնֆլիկտ է եղել և, բնականաբար, մեր զինված ուժերը պետք է մեր տարածքային ամբողջականությունը պահպանեն, հրաձգություն է եղել, կներեք, այդպես ստացվեց։ Բայց ուղղակիրոեն հրաման չի լինի թիրախավորել ԵՄ դիտորդներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան