Ահազանգ. կոյուղաջրերն արդեն 4 տարի փողոց են լցվում, տարածքում գարշահոտություն է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
25.06.2026 | 20:31
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:01
Եթե ՍԴ-ն մերժի մեր հայցը, ԲՀԿ-ն հակասահմանադրական քայլերի չի գնա, կգործենք միայն օրենքի շրջանակում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ալեն Սիմոնյանը հեռացավ առանց հարցերի պատասխանելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում ընտրական ցենզ սահմանել արտահերթ նիստում․ պարզաբանում է Հասմիկ Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:40
ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
25.06.2026 | 19:29
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:18
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 31/5 հասցեում ապրողներն ահազանգում են․ արդեն 4 տարի կոյուղաջրերը փողոց են լցվում, իրենք ամեն օր ստիպված են այդ տհաճ հոտը շնչել ու կոյուղաջրերի միջով անցնել։

Բնակիչներն ասում են՝ բազմիցս դիմել են պատկան մարմիններին։ Անցյալ տարի թաղապետարանն ասֆալտապատել է ճանապարհը, որտեղից կոյուղաջրերը փողոց են լցվում, բայց հիմա էլ ասֆալտն է քանդվել։ Ըստ բնակիչների՝ միակ տարբերակը վնասված ու խցանված խողովակները փոխելն է։

«Մենք փորձել ենք մեր ուժերով հեռացնել կեղտաջրերը, բայց ինչպես տեսնում եք՝ հնարավոր չէ, պետք է ավելի գլոբալ լուծում տրվի։ Այս գարշահոտությունն ուղղակի անտանելի է, հատկապես՝ ամռանը»,- ասում է բնակիչներից մեկը։

Բնակիչների համար անցուդարձի ու երթևեկության միակ ճանապարհն է, շրջանցելու տարբերակ չունեն։

«Մարդիկ, որոնք ուզում են գնալ կողքի շենքերը կամ վերևի խանութը, այս ճանապարհով պիտի անցնեն, հիմա էլ կանգնած ենք ու հոտն արդեն խեղդում է»,- ասում է թաղամասի բնակիչ Վարդան Բաբայանը։

Թեև Վարդան Բաբայանը 31/5 հասցեում գտնվող շենքում չի բնակվում, բայց կոյուղին անցնում է նաև իրենց շենքի կողքով, և գարշահոտությունը նաև իրենց է անհանգստացնում։

«Ամբողջ բնակչությունն այդ հոտը շնչում է, ո՞ւմ է հաճելի՝ ոչ մեկին։ Պատկան մարմիններն արհամարհում են, ոչ մի օգուտ չկա»,- ընդգծում է նա։

Թեև բնակիչները վստահեցնում էին, որ «Վեոլիա ջրի» աշխատակիցները պարբերաբար գալիս, դիտահորերը ստուգում են, փորձում են լուծել խնդիրը, բայց «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանն ասաց, որ խնդրի մասին տեղյակ չեն, բողոքներ չեն ունեցել։ Ասաց՝ կպարզեն՝ ինչ խնդիր է, և եթե իրենց վերահսկողության տիրույթում լինի, կլուծեն։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից էլ չցանկացան հարցազրույց տալ՝ պատճառաբանելով, թե այսօր խիստ ծանրաբեռնված գրաֆիկ ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան