ՀԱՊԿ-ը Հայաստանից ստացել է տեղեկատվություն երկրում զորավարժությունների անցկացման ոչ նպատակահարմարության վերաբերյալ

Լուրեր

23.06.2026 | 17:37
Հայաստանի կրթական համայնքը կստանա ChatGPT Edu-ի 50 հազար անվճար բաժանորդագրություն
23.06.2026 | 17:25
Հարավային Օսիայի նախագահը հրաժարական է տվել․ նա կդառնա Պուտինի խորհրդականը
23.06.2026 | 17:17
Պատգամավորներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով․ ինչ փոփոխություններ են նախատեսվում
23.06.2026 | 17:08
Փաշինյանի որոշմամբ ձևավորվել են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մրցութային հանձնաժողովները
23.06.2026 | 16:55
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
23.06.2026 | 16:48
Կարծում եմ` ճիշտ էր «կարմիր գծերը» թանկացնելը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 16:46
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կարտահանվի Հայաստան
23.06.2026 | 16:39
Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ երկրների միջև երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնման հարցեր է քննարկել
23.06.2026 | 16:32
Լավրովը պատասխանել է Զելենսկիի՝ Լուկաշենկոյին ուղղված պահանջներին
23.06.2026 | 16:24
Որերորդ դեպքն է` համայնքային կառույցի աշխատակիցները հարձակվում, ծեծում են ավագանու անդամներին. Թորոսյան
23.06.2026 | 16:15
ԵՄ-ն տվել է Connectivity Agenda Platform-ի մեկնարկը՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի միջոցով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերն ամրապնդելու համար
23.06.2026 | 16:06
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico
23.06.2026 | 15:54
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը․ զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

ՀԱՊԿ-ը Հայաստանի Պաշտպանության նախարարությունից ստացել է տեղեկատվություն՝ ՀՀ-ում 2023 թվականին կազմակերպության զորավարժությունների անցկացման ոչ նպատակային լինելու վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

«ՀԱՊԿ միացյալ շտաբում ներկայում մշակվում են առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների տարածքում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ, հստակեցվում են 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման ու վերահսկման մարմինների, ուժերի և միջոցների համատեղ վերապատրաստման ծրագիրը»,- ասել է Շչեգրիկովիչը։

Հիշեցնենք, որ այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի տեղի չեն ունենա։

«Պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միացյալ շտաբին տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում, և դրանք, համենայնդեպս՝ այս տարի, չեն կայանա»,-ասել էր Փաշինյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն 2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում:

Էմմա Չոբանյան