ՀԱՊԿ զորավարժություններ ՀՀ-ում չեն կայանա․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Այս տարի Հայաստանում ՀԱՊԿ խաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին տեղեկացրել է, որ մենք ՀՀ –ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չենք համարում և դրանք, այս տարի համենայնդեպս, չեն կայանա»,-ընդգծեց Փաշինյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում:

Անդրադառնալով ՀՀ անվտանգության երաշխիքներին`վարչապետը նշեց, որ ՌԴ -ն Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է. «ՀՀ ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել, որ ՌԴ-ն ՀՀ անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը, և մենք նույնպես հարցն ընկալել և ընկալում ենք այդպես:

44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը ՌԴ -ի հետ եղել է այն, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ–ի սուվերեն տարածքի նկատմամբ։ Սա եղել է ՌԴ-ի հետ մեր հաղորդակցության անվտանգային ոլորտի հիմնական թեման, և իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, և դրա արդյունքում ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար:

Երբ եղել է 2021 թվականի ներխուժումը ՀՀ տարածք, մենք կոնկրետ գործողություններ ենք ակնկալել ՌԴ–ից և անվտանգային ոլորտի մեր գործընկերներից։ Ի պատասխան մեր հարցումների ու դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի մինչև սահմանները դեմարկացված չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։