Արցախից 3 բուժառու կտեղափոխվի Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախի Հանրապետությունից Հայաստան կտեղափոխվի երեք բուժառու։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Դեկտեմբերի 19-ից մինչ օրս Արցախից Երևան 18 բուժառու է տեղափոխվել։
Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, Ադրբեջանը փակ է պահում արդեն մեկ ամիս։ Դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է, կա սննդամթերքի պակաս, բազմաթիվ քաղաքացիներ զրկված են պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորությունից։