Արթուր Աղաբեկյանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Արմեն Աբրահամյանին ազատելու կապակցությամբ բաց նամակ է հղել Հայաստանի նախագահին

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Արմեն Աբրահամյանին ազատելու կապակցությամբ բաց նամակ է հղել Հայաստանի նախագահին.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ձեր հրամանով, իր դիմումի համաձայն գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Դուք Արմեն Աբրահամյանին չեք հրավիրել Ձեզ մոտ, չեք լսել դիմումի պատճառը, չեք փորձել ծանոթանալ նրա անցած ուղուն և ըստ այդմ ոչ մի շնորհակալական խոսք անգամ չեք ասել շուրջ 30 տարվա երկարամյա ծառայության փորձ ունեցող գեներալին:

Ուստի, հարկ եմ համարում հրապարակայնորեն ծանոթացնել Ձեզ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանին ու նրա անցած ուղուն.

ԱԱԾ ողջ անձնակազմը կհաստատի, որ Սահմանապահ զորքերի հիմնադրման օրվանից նա եղել է լավագույն հրամանատարը, ում հաջողվել է սահմանային անվտանգության համագործակցության շրջանակում հայ-ռուսական համագործակցությունը հասցնել գործընկերային ամենաբարձր աստիճանի: Լինելով՝ հայ-ամերիկյան սահմանային անվտանգության բնագավառում համագործակցության թիվ մեկ պատախանատուն, ԱՄՆ աջակցությամբ կարողացել է նոր որակ հաղորդել ՀՀ սահմանների կահավորմանն ու կառավարմանը:

Լավագույնս կազմակերպել է զինվորական ծառայությունը Սահմանապահ զորքերում, ճիշտ համադրելով պարտադիր ծառայությունը պայմանագրային պրոֆեսիոնալ ծառայության հետ:

Զինված Ուժերում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման ակունքներում: Մինչև 1992 թ. սեպտեմբերի 1 գործել է ընդհատակյա կազմավորումներում և անցել փառահեղ մարտական ուղի ու արժանացել ԼՂՀ և ՀՀ իշխանությունների պարգևների:

Եվ ամենավերջում՝ հայրենիքին անմնացորդ նվիրումով, Արցախ է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից 1988 թվականին:

Նրան սիրում են Արցախում, նրան սիրում և հարգում են բոլոր ժամանակների գործընկերները:

Հարգելի պրն. Սարգսյան,

կոչս ու հորդորս է, որ հայրենիքին անմնացորդ ծառայությւուն մատուցած, իրենց գիտակցական կյանքի մեծ մասը ՀՀ Զինված Ուժերին ու նրա ամրապնդմանն ու զարգացմանը նվիրած սպաներին, ըստ արժանվույնս, արժանացնեք գնահատանքի ու արժեվորման. մեր պետությունը պետք է պատշաճը մատուցի իր արժանի զավակներին»:

Նկատենք, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնում նշանակվել է Վաղինակ Սարգսյանը, որի հրամանատարությամբ գործող խաղաղապահ ջոկատի զինծառայողները ապրիլյան ցույցերի ժամանակ լքեցին ծառայությունը և միացան ցուցարարներին։ Կատարվածից հետո խաղաղապահ ջոկատի հրամանատար Վաղինակ Սարգսյանը զորացրման մասին դիմում էր ներկայացրել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին։