Թուրքիայում քննարկվում է Ասիական խորհրդարանի ստեղծման հարցը

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Ասիական խորհրդարանական վեհաժողովը կարող է փոփոխությունների ենթարկվել և վերանվանվել Ասիական խորհրդարան։ Թուրքական կողմի այս առաջարկը քննարկվել է Անթալիայում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, վեհաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ Նևերովին։

«Ասիական խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրները քննարկել են ավելի արդյունավետ ձևաչափի անցումը՝ Ասիական խորհրդարանի ստեղծումը: Դա առաջարկել են անդամ բազմաթիվ երկրներ՝ Թուրքիան, Իրանը և այլք»,- ասել է Նևերովը։ Նրա խոսքով՝ «խորհրդարանական վեհաժողովի անդամները պաշտպանել են այս որոշումը, այդ թվում՝ ռուսական պատվիրակությունը»։ «Մենք առաջարկում ենք քննարկել այս ձևաչափը, մեր կարծիքով, սա ավելի արդյունավետ հարթակ կլինի ասիական տարածաշրջանի խնդիրների և հարցերի լուծման համար»,- հավելել է Նևերովը։

Դումայի փոխխոսնակը նշել է, որ այս թեման քննարկվել է նաև թուրքական կողմի նախաձեռնությամբ պատվիրակությունների ղեկավարների առանձին հանդիպման ժամանակ։

Տաթև Ֆռանգյան