Հասարակության մեծ մասը կողմ է համացանցի արգելափակումներին, բայց դրանք պետք է լինեն ողջամիտ․ Սամվել Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պարզ չէ, թե ով է գործընթացի իրական նախաձեռնողն ու շահառուն։ Այս մասին «Ռազմական դրության ընթացքում սահմանափակել համացանցը. իմա՛ստը» թեմայով այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով համացանցային արգելափակման օրինագծին։

«Պարզ է, որ Արդարադատության նախարարությունն է առաջարկել, բայց բովանդակային տեսանկյունից սա իրենց հարցը չէ։ Ո՞վ է այս խնդրի իրական շահառուն՝ բանա՞կն է, թե՞ կառավարությունը, ԱԱԾ-ն, թե՞ մեկ այլ կառույց․․․ Սա արդեն խնդիր է, որովհետև չենք հասկանում, թե ով է ցանկանում ինչ-որ բան անել։ Նաև լավ չի ձևակերպված, թե ինչպես է այս ամենն իրականացվելու։ Մտցված են շատ խիստ ռեպրեսիվ գործիքներ՝ ընդհուպ մինչև ինտերնետ կապի ամբողջական անջատում։ Ոչ ոք Հայաստանում չի փորձարկել դա անել, և մենք նույնիսկ չգիտենք, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։

Պատկերացրեք՝ ինչ-որ չինովնիկի ձեռքը տան անջատելու կոճակը, և ինքը որոշի անջատել «ռուբիլնիկը»․․․Կամ թեկուզ չինովնիկ չլինի, արտակարգ լիազորություններով օժտված կաշվե «կուրտկեքով» մարդիկ լինեն․․․ Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի բանկային համակարգի հետ, բջջային կապը կարող է ամբողջությամբ անհետանալ։ Մենք այդքան էլ լավ չենք պատկերացնում մեր երկրի ինֆրակառուցվածքը, որովհետև, օրինակ, չունենք կրիտիկական ենթակառուցվածքների մասին օրենք, չունենք ցանկ, թե որոնք են կրիտիկական ենթակառուցվածքները, ինչպես պետք է պաշտպանել դրանք, բայց որոշել ենք ստեղծել հնարավորություն՝ մեկ օրվա մեջ այդ ամեն ինչը անջատելու համար։ Ռեպրեսիվ գործիքներ կան, որոնք կարող են մերկացնել լրատվամիջոցներին, այսինքն՝ տեխնիկական բազան անջատել, մնալ բլոկնոտ-գրիչով․․․ Չգիտենք, ինչպես են այս մեխանիզմները գործարկվելու»,- նշեց փորձագետը։

«Հասարակության մեծ մասը կողմ է համացանցի արգելափակումներին, բայց դրանք պետք է լինեն ողջամիտ»,- ընդգծեց Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։