Լոս Անջելեսի քաղաքապետի հետ դիմել ենք նախագահ Բայդենին, որպեսզի ԱՄՆ-ի միջնորդությամբ վերացվի Լաչինի միջանցքի շրջափակումը․ Փոլ Կրեկորյան

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասին՝ միասնաբար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դիմելու համար, որպեսզի Վաշինգտոնի միջնորդությամբ վերացվի Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս մասին Կրեկորյանը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում։

«Շնորհակալ եմ քաղաքապետ Բասին ինձ միանալու համար՝ նախագահ Բայդենին հայտնելու ԱՄՆ ղեկավարության միջնորդությամբ շրջափակումը վերացնելու և Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտության մասին»,- գրել է Կրեկորյանն ու հրապարակել ԱՄՆ նախագահին ուղղված նամակը։

Ջո Բայդենին ուղղված նամակում, մասնավորապես, ասված է․ «Միացյալ Նահանգները պետք է հստակ ցույց տա իր նվիրվածությունը ժողովրդավարությանը և գլոբալ կայունությանը՝ օգնության հասնելով Արցախի ժողովրդին։

Այս անհապաղ և միանշանակ պատասխանը պետք է ներառի՝

1․ ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրում Արցախին՝ ներառյալ պարենային և բժշկական պարագաներ;

2․ Պուտինին և Ալիևին հասկացնի, որ Միացյալ Նահանգները պահանջում է և կգործի, որպեսզի ապահովվի բեռների անվտանգ անցումն Արցախ՝ օգնություն տրամադրելու համար;

3․ ԱՄՆ հաստատակամ դիվանագիտական ներգրավվածությունը՝ դյուրացնելու Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունները՝ երաշխավորելով Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը;

4․ Պնդի, որ Արցախում ռուսական զորքերը փոխարինվեն միջազգային խաղաղապահներով;

5․ Ադրբեջանի վարչակարգի դեմ շոշոփելի գործողությունների ձեռնարկում՝ նրան պատասխանատվության ենթարկելու իր հանցագործությունների համար Ազատության աջակցման ակտի և Մագնիտսկու օրենքի 907-րդ հոդվածի համաձայն»։

Հիշեցնենք, որ արդեն 24-րդ օրն է՝ Լաչինի միջանցքը փակ է, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է։