BMW-ն դուրս է եկել ճանապարհից, վրաերթի ենթարկել մի քաղաքացու և բախվել շենքի պատին

Լուրեր

02.06.2026 | 10:59
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ին 74.1 հա հողամասերի օտարման աճուրդները
02.06.2026 | 10:52
Կոտայքի մարզի որոշ հասցեներում 9 ժամ գազ չի լինի
02.06.2026 | 10:41
Անդրես Ինիեստան ակումբ է գլխավորել
02.06.2026 | 10:33
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 116-ը
02.06.2026 | 10:18
Հրդեհ արագ սննդի տաղավարում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
02.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 2-ի դրությամբ
02.06.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
02.06.2026 | 09:33
Իջևանի համայնքին են վերադարձվել Աչաջուրի և Գետահովիտի մշակույթի տներում վարձակալությամբ տրված տարածքները
01.06.2026 | 22:54
Ինչպես հայտագրել առաջին դասարանցիներին
01.06.2026 | 22:39
Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների օր սահմանելու նախաձեռնությամբ են հանդես եկել
01.06.2026 | 22:25
Ռուսաստանը հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, ծիրանի և խաղողի ներմուծման վրա
01.06.2026 | 22:10
Nvidia-ն ներկայացրել է իր նոր՝ RTX Spark սուպերչիպը
01.06.2026 | 21:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.06.2026 | 21:40
Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել
01.06.2026 | 21:26
Թրամփն Էրդողանին ասել է, որ պատրաստվում է մասնակցել Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. MEE
Բոլորը

Դեկտեմբերի 30-ին, ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ այգու» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է պատին․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW 528» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վրաերթի ենթարկել Ա․ Ա․-ին (ծնված 1955 թ․) և բախվել շենքի պատին։

Փրկարարները վարորդին և տուժած հետիոտնին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ Վ․ Ղ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ա․ Ա․-ն՝ «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար միջին ծանրության և բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը։