ՀՀ նախագահի հրամանագրերով ԱԱԾ պետպահպանության ծառայության պետ ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել:
Ըստ այդմ՝
Հրաչյա Հարությունյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ու նույն պաշտոնում նշանակել Գրգորի Հայրապետովին:
Արմեն Աբրահամյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ու նույն պաշտոնում նշանակել Վաղինակ Սարգսյանին: