Կոչ եմ անում նախագահ Էրդողանին պատասխանատվություն ստանձնել ԼՂ-ի շրջափակման դադարեցման համար․ Կարո Փայլան

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի շրջափակմանը։ Նա թվիթերյան իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ավելի քան երկու շաբաթ է՝ փակվել է որպես «բնապահպան ակտիվիստներ» ներկայացող ադրբեջանական խմբի և անվտանգության ուժերի կողմից։

«Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում օրեցօր աճում է տարրական կարիքների՝ սննդի և դեղորայքի հասանելիության ճգնաժամը։ Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերը հայտնվել են թակարդում։ Մարդասիրական ճգնաժամի վերածված այս շրջափակմանը պետք է հնարավորինս շուտ վերջ դրվի»,- գրել է Փայլանը։

Նա նաև դիմել է Թուրքիայի իշխանություններին․ «Թուրքիան չպետք է անտարբեր մնա Լեռնային Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամի հանդեպ։ Քաղաքական կառույցները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն։ Ես կոչ եմ անում նախագահ Էրդողանին՝ պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցման համար։ Կովկասում խաղաղության հաստատումը բխում է նաև Թուրքիայի շահերից։ Եթե ​​մենք բոլորս պատասխանատվություն ստանձնենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ավարտի համար, մենք կարող ենք վերադառնալ դրական օրակարգին և՛ Ադրբեջան-Հայաստան, և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում»։

Հավելենք, որ արդեն 18-րդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը, որի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է։

Էմմա Չոբանյան